ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 11:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամովնի որդիների թագավորը Հեփթայեի պատգամավորներին ասաց. «Եգիպտոսից դուրս գալու ժամանակ Իսրայելն ինչո՞ւ գրավեց իմ երկիրը՝ Առնովնից մինչև Հաբոկ և մինչև Հորդանան գետը։ Հիմա խաղաղությամբ այն վերադարձրո՛ւ ինձ, և ես կգնամ»։ Պատգամավորները վերադարձան Հեփթայեի մոտ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամմոնի որդիների թագավորը Հեփթայեի պատգամավորներին ասաց. «Եգիպտոսից դուրս գալիս Իսրայելը Առնոնից մինչև Հաբոկ և մինչև Հորդանան վերցրել է իմ երկիրը. հիմա խաղաղությամբ վերադարձրո՛ւ այն»։ |
Սուտ վկան առանց պատժի չի մնա, և ով բորբոքում է ընկերների չարությունը, ով չարություն է գրգռում, պիտի կործանվի։
Սակայն Ամովնի որդիների երկրին չմոտեցանք, ինչպես նաև Հաբոկի ձորի բնակավայրերին ու լեռնային բոլոր քաղաքներին, ինչպես որ պատվիրել էր մեզ Տերը՝ մեր Աստվածը»։
Ռուբենի ու Գադի ցեղերին տվեցի Գաղաադից մինչև Առնովնի ձորը (սահմանը անցնում է ձորի միջով) և մինչև Հաբոկ. ձորը Ամովնի որդիների սահմանն է։
Հեփթայեն Ամովնի որդիների թագավորի մոտ պատգամավորներ ուղարկեց և ասաց. «Դու ինձ հետ ի՞նչ գործ ունես, որ եկել ես իմ վրա՝ պատերազմելու իմ երկրում»։