ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 11:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հեփթայեն Գաղաադի ծերերի հետ գնաց, և ժողովուրդը նրան իր վրա իշխան և առաջնորդ կարգեց։ Հեփթայեն Տիրոջ առաջ Մասեփայում կրկնեց իր այս բոլոր խոսքերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հեփթայեն Գաղաադի ծերերի հետ գնաց, և ժողովուրդը նրան իր վրա գլուխ և զորապետ դրեց. և Հեփթայեն Մասփայում Տիրոջ առաջ խոսեց իր բոլոր խոսքերը։ |
քանի որ ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ չկա փոփոխում, ոչ էլ փոփոխման ստվեր։
Իսկ եթե ձեզնից մեկն իմաստությամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում, և նրան կտրվի։
Ամովնի որդիները վեր կացան և բանակեցին Գաղաադում. Իսրայելի որդիներն էլ վեր կացան և բանակեցին Դիտանոցում։
Հեփթայեն Ամովնի որդիների թագավորի մոտ պատգամավորներ ուղարկեց և ասաց. «Դու ինձ հետ ի՞նչ գործ ունես, որ եկել ես իմ վրա՝ պատերազմելու իմ երկրում»։
Այն ժամանակ Տիրոջ հոգին իջավ Հեփթայեի վրա։ Նա անցավ Գաղաադով ու Մանասեի երկրով, հասավ Գաղաադի Դիտանոցը և այնտեղից ուղղվեց Ամովնի որդիների դեմ։
Հեփթայեն եկավ Մասեփա, իր տունը, և ահա նրա դուստրը նրան ընդառաջ ելավ թմբուկներով և պարերով։ Նա նրա միակ և սիրելի զավակն էր, և նրանից բացի նա ուրիշ տղա կամ դուստր չուներ։
Իսրայելի բոլոր որդիները ելան, և ժողովուրդը՝ Դանից մինչև Բերսաբեե և մինչև Գաղաադի երկիրը, մեկ մարդու պես հավաքվեց Տիրոջ առաջ՝ Մասեփայում։
Ամբողջ ժողովուրդը գնաց Գաղգաղա և այնտեղ՝ Գաղգաղայում, Տիրոջ առջև, Սամուելը Սավուղին թագավոր օծեց։ Խաղաղության զոհեր մատուցեցին Տիրոջ առաջ, և Սամուելն ու ամբողջ ժողովուրդը շատ ուրախացան։