ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 1:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ամորհացիներն սկսեցին բնակվել Մուրտաստանի լեռան վրա, որտեղ արջեր և աղվեսներ կային՝ Մուրտաստանում և Սաղապինում։ Հովսեփի ձեռքը ծանրացավ ամորհացիների վրա, և հարկատու եղան նրանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ամորհացիները շարունակեցին բնակվել Հարես սարում, Այեղոնի և Սաղաբինի մեջ, բայց երբ Հովսեփի տան ձեռքը զորացավ, նրանք հարկադրված սկսեցին աշխատել նրանց համար։ |
Այն օրը, երբ Տերը՝ Աստված, ամորհացիներին մատնեց Իսրայելի որդիների ձեռքը, երբ նրանց կոտորեց Գաբավոնում, և նրանք ջախջախվեցին Իսրայելի առաջ, Հեսուն խնդրեց Տիրոջը. «Թող արեգակը կանգնի Գաբավոնի դիմաց, իսկ լուսինը՝ Ելովնի ձորի դիմաց»։
Ամորհացիները Դանի որդիներին նեղեցին դեպի լեռները, և նրանց թույլ չէին տալիս իջնել հովիտները։
Ամորհացիներն Ակրաբիմի զառիվայրի վրա, Վեմից սկսած և դեպի վեր սահմանակից էին եդովմացիներին։