Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 1:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եփրեմն էլ չվերացրեց Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները բնակվեցին նրա մեջ՝ Գազերում, ու նրան հարկատու եղան։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եփրեմն էլ չհալածեց Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները նրանց հետ բնակվեցին Գազերում։

Տես գլուխը



ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 1:29
6 Խաչաձեւ Հղումներ  

Սողոմոն արքայի սահմանած մարդահարկի նպատակն այն էր, որ կառուցի Տիրոջ տունը և արքայի տունը, Մելոնը և բարձրավանդակները, լցնի Դավթի քաղաքի խրամատները, կառուցի Ասուրը, Մայդանը և Երուսաղեմի պարիսպը, Եսերը, Մակեդդովն ու Գազերը,


որոնք Եգիպտոսի փարավոն արքայի իշխանության տակ էին։ Փարավոնը գնացել, նվաճել ու հրով այրել էր Գազերը, սպանել քանանացիներին, որոնք ապրում էին այդ քաղաքում, և այն օժիտ էր տվել իր դստերը՝ Սողոմոնի կնոջը։


Այն ժամանակ Գազերի Ելամ թագավորը ելավ օգնելու Լաքիսին, բայց Հեսուն սրի քաշեց նրան ու նրա զորքերին այնպես, որ նրանցից ոչ մի ազատված և փախստական չմնաց։


Եփրեմյանները չվերացրեցին Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները բնակվեցին եփրեմյանների մեջ, մինչև որ եգիպտացիների փարավոն արքան ելավ գրավեց քաղաքը, այն հրով այրեց, ջարդեց Գազերում բնակվող քանանացիներին ու փերեզացիներին, այն օժիտ տվեց իր դստերը, և նրանք դարձան հարկատու ծառաներ։


Երբ Իսրայելը հզորացավ, քանանացիներին հարկի տակ դրեց, բայց նրանց իսպառ չվերացրեց։


Զաբուղոնն էլ չվերացրեց Կեդրոնի բնակիչներին ու Նաալոլի բնակիչներին, և քանանացիները բնակվեցին նրա մեջ և նրան հարկատու եղան։