ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 1:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հուդան իր հերթին գնաց իր եղբայր Շմավոնի հետ, և նրանք հարվածեցին Սեփաթում բնակվող քանանացիներին և նզովեցին ու կոտորեցին նրանց և այդ քաղաքի անունը դրեցին Սատակում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հուդան իր եղբայր Շմավոնի հետ գնաց, և Սեփաթում բնակվող քանանացիներին ջարդեցին ու կործանեցին քաղաքը և այդ քաղաքի անունը Հորմա կոչեցին։ |
Լեռան վրա բնակվող ամաղեկացիներն ու քանանացիներն իջան, հարվածեցին նրանց ու կոտորեցին՝ քշելով մինչև Հերմա։ Ապա վերադարձան բանակատեղի։
Տերը լսեց Իսրայելի ձայնը և քանանացուն մատնեց նրանց ձեռքը, և ոչնչացրին նրան ու նրա քաղաքները և այդ տեղի անունը դրեցին Նզովք։
Եվ Հուդան իր եղբայր Շմավոնին ասաց. «Վե՛ր կաց գնանք ինձ հետ իմ ժառանգությունը և քանանացիների դեմ պատերազմենք, ես էլ քեզ հետ կգամ քո ժառանգությունը ստանալու»։ Եվ Շմավոնը գնաց նրա հետ։