Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Աշտարակի պահակը, այդ բանը հաղորդելով, ասաց. «Սուրհանդակը հասել է նրանց մոտ, բայց չի վերադառնում։ Նրա ձի վարելը նման է Ամեսսիայի որդի Հեուի ձի վարելուն, որովհետև կատաղորեն է քշում»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Դետը հայտնեց ու ասաց. «Մինչև նրանց մոտ գնաց, բայց ետ չդարձավ։ Եվ այս ընթացքը նման է Նամեսսիի որդի Հեուի ընթացքին, որովհետև կատաղորեն է քշում»։

Տես գլուխը



Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:20
10 Խաչաձեւ Հղումներ  

Դիտորդն ասաց. «Տեսնում եմ, որ առաջինի վազքը նման է Սադովկի որդի Աքիմաասի վազքին»։ Արքան ասաց. «Նա բարի մարդ է և բարի լուրով կգա»։


Այնպես կլինի, որ Ազայելի սրից ազատվածին Հեուն կսպանի, իսկ Հեուի սրից ազատվածին՝ Եղիսեեն։


Նա ասաց նրան. «Արի՛ ինձ հետ ու Տիրոջ հանդեպ ունեցած նախանձախնդրությունս տե՛ս»։ Եվ նա իր մարտակառքը նստեցրեց նրան։


Արքան երկրորդ հեծյալին ուղարկեց, որն ասաց. «Այսպես է հարցնում արքան՝ “Արդյոք խաղա՞ղ նպատակով ես գալիս”»։ Հեուն ասաց. «Քո ինչի՞ն է պետք խաղաղությունը, հետևի՛ր ինձ»։


Երբ տեսնես Ամեսիի որդի Հովսափատի որդի Հեուին, նրան կանչի՛ր իր եղբայրների միջից, մի ներքնասենյա՛կ տար նրան


Այն ամենը, ինչ ձեռքիցդ կգա անելու, արա՛ կարողությանդ չափով, որովհետև դժոխքի մեջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կա, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտություն, ո՛չ էլ իմաստություն։


Ահավասիկ ես քեզ հաստատեցի, բայց ոչ որպես մի դարբին, որ փուքսով կայծեր է արծարծում և գործիքներ է շինում իր համար. ես քեզ հաստատեցի ո՛չ կորստի ու ոչնչացման համար։


Ահա ես արթնացնում եմ քաղդեացիներին՝ դաժան և արագընթաց ազգին, որ ընթանում է երկրի լայնությամբ՝ ժառանգելու վրանները, որոնք իրենը չեն։


Սպառնալիքներով խոնարհեցրիր երկիրը և բարկությամբ կտկարացնես ազգերին։