Ամեսսեի որդի Հեուին՝ Իսրայելի թագավոր, իսկ աբելմաուլացի Սափատի որդի Եղիսեեին քո փոխարեն մարգարե կօծես։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք ասացին. «Ճիշտ չէ, պատմի՛ր մեզ»։ Հեուն նրանց ասաց. «Այսպես ու այսպես ասաց ինձ. “Այսպես է ասում Տերը. քեզ Իսրայելի թագավոր օծեցի”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց նրանք ասացին. «Ճիշտ չէ, պատմի՛ր մեզ»։ Եվ նա ասաց. «Այսպես ու այսպես խոսեց ինձ հետ և ասաց. “Այսպես է ասում Տերը. "Ես քեզ թագավոր օծեցի Իսրայելի վրա"”»։ |
Ամեսսեի որդի Հեուին՝ Իսրայելի թագավոր, իսկ աբելմաուլացի Սափատի որդի Եղիսեեին քո փոխարեն մարգարե կօծես։
Հեուն եկավ իր տիրոջ ծառաների մոտ, որոնք հարցրին նրան. «Բարի՞ լուր է. այս անմիտն ինչո՞ւ էր եկել քեզ մոտ»։ Նա ասաց նրանց. «Դուք արդեն գիտեք այդ մարդուն և նրա բարբաջանքները»։
Երբ այդ լսեցին, ամեն մեկն շտապեց իր բաճկոնը վերցնել և աստիճանների գլխին, որտեղ նստում էին, դրեց նրա տակը։ Եղջերափող հնչեցնելով՝ նրանք ասացին. «Հեուն թագավոր դարձավ»։
Սամուելն առավ յուղի սրվակն ու լցրեց նրա գլխին, համբուրեց նրան և ասաց. «Տերը չէ՞, որ քեզ իշխան օծեց իր ժառանգության՝ Իսրայելի ժողովրդի վրա։ Դու կիշխես Տիրոջ ժողովրդի վրա և կփրկես նրան իր շուրջը գտնվող թշնամիների ձեռքից։ Եվ թող սա նշան լինի, որ Տերն է քեզ օծողը.