Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Յոթ տարին լրանալուց հետո կինը վերադարձավ այլազգիների երկրից և իր տան ու արտերի համար բողոքի գնաց արքայի մոտ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ յոթ տարի անցնելուց հետո այն կինը վերադարձավ փղշտացիների երկրից և գնաց իր տան ու իր արտի համար թագավորին բողոքելու։

Տես գլուխը



Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:3
10 Խաչաձեւ Հղումներ  

Թեկուացի կինը մտավ արքայի մոտ, երեսնիվայր գետնին խոնարհվեց և ասաց. «Փրկի՛ր ինձ, արքա՛, փրկի՛ր»։


Եղիսեեն ասաց սպասավորին. «Ասա՛ նրան. “Ահա այս ամենը դու պատրաստել ես մեզ համար։ Ի՞նչ պետք է անել քեզ համար. գուցե արքայի կամ զորքի հրամանատարի մոտ պետք է բարեխոսե՞լ քո մասին”»։ Կինն ասաց. «Ես իմ ժողովրդի մեջ եմ բնակվում»։


Իսրայելի արքան շրջում էր պարսպի վրա։ Մի կին աղաղակելով ասաց նրան. «Փրկի՛ր ինձ, տե՜ր արքա»։


Կինը վեր կացավ և արեց այնպես, ինչպես Եղիսեեն էր ասել. ինքն ու տնեցիները գնացին և յոթ տարի պանդուխտ մնացին այլազգիների երկրում։


Թագավորը, խոսելով Աստծու մարդ Եղիսեեի սպասավոր Գեեզիի հետ, ասաց. «Պատմի՛ր ինձ Եղիսեեի կատարած բոլոր մեծամեծ գործերը»։


Արքան հարցեր տվեց կնոջը, և նա պատմեց նրան։ Թագավորը նրան մի ներքինի տվեց և ասաց. «Վերադարձրո՛ւ նրան նրա ամբողջ ունեցվածքը և արտերի այն ամբողջ բերքը, որ ստացվել է նրա պանդխտության առաջին օրից մինչև այսօր»։


տնանկի իրավունքը չպահեցին և աղքատին չարդարացրին։ «Իսկ դա հենց ինձ չճանաչել չի՞ նշանակում»,- ասում է Տերը։


Նա իր երկու հարսների հետ դուրս եկավ այն տեղից, որտեղ ապրում էր, և նրանք ճանապարհ ընկան՝ Հուդայի երկիր վերադառնալու համար։