Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Արքան հարցեր տվեց կնոջը, և նա պատմեց նրան։ Թագավորը նրան մի ներքինի տվեց և ասաց. «Վերադարձրո՛ւ նրան նրա ամբողջ ունեցվածքը և արտերի այն ամբողջ բերքը, որ ստացվել է նրա պանդխտության առաջին օրից մինչև այսօր»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Եվ թագավորը հարցրեց այն կնոջը, նա էլ պատմեց նրան։ Թագավորը նրան մի ներքինի տվեց և ասաց. «Վերադարձրո՛ւ նրա ամբողջ ունեցվածքը և արտի ամբողջ արդյունքը՝ այս երկիրը նրա թողած օրից մինչև հիմա»։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:6
10 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ մադիանացիները Եգիպտոսում Հովսեփին վաճառեցին փարավոնի դահճապետ [𝕸 պահակազորի պետ, Ο΄ սեղանապետ] Պետափրես ներքինուն [𝕸 պաշտոնյա]։


Դավիթը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետև քո հայր Հովնաթանի համար քեզ բարերարություն պիտի անեմ. քո հոր հայր Սավուղի բոլոր արտերը քեզ պիտի վերադարձնեմ, և դու միշտ իմ սեղանից հաց պիտի ուտես»։


Երբ նա պատմում էր արքային, թե Եղիսեեն ինչպես էր կենդանացրել մեռյալ որդուն, առաջ եկավ այդ կինը, որի որդուն կենդանացրել էր Եղիսեեն, և արքային ասաց իր տան և արտերի մասին։ Գեեզին ասաց. «Տե՜ր արքա, սա է այդ կինը, և սա էլ՝ նրա որդին, որին Եղիսեեն կենդանացրեց»։


Եղիսեեն եկավ Դամասկոս։ Ասորիների արքան՝ Ադերի որդին, հիվանդացել էր։ Նրան այդ մասին հայտնելով՝ ասացին. «Աստծու մարդն այստեղ է եկել»։


Հեուն, գլուխը բարձրացնելով դեպի պատուհանը, ասաց. «Ո՞վ ես դու, իջի՛ր ինձ մոտ»։ Երկու ներքինիներ կռացան ու ցած նայեցին,


Դավիթն Իսրայելի բոլոր իշխաններին, գլխավոր դատավորներին, արքային հերթով սպասարկող թիկնապահների բոլոր գլխավորներին, հազարապետներին, հարյուրապետներին, գանձապահներին, իր ստացվածքների վերակացուներին, հզոր մարդկանց ու զորքի քաջամարտիկներին հավաքեց Երուսաղեմում։


Որովհետև Աստծու բոլոր գործերը արդարությամբ են, ամբարիշտը պահվում է չար օրվա համար։


Ինչպես ջրի սահանքը, այնպես էլ թագավորի սիրտը Աստծու ձեռքին է. որ կողմ կամենա, այն կողմն էլ կդարձնի այն։


Եթե քո եղբայրը քեզ մոտիկ վայրում չի ապրում, կամ դու չես ճանաչում նրան, ապա դրանք կբերես քո տունը. դրանք թող մնան քեզ մոտ, մինչև որ քո եղբայրը փնտրի դրանք, ու դու վերադարձնես նրան։


Ամովնի որդիների թագավորը Հեփթայեի պատգամավորներին ասաց. «Եգիպտոսից դուրս գալու ժամանակ Իսրայելն ինչո՞ւ գրավեց իմ երկիրը՝ Առնովնից մինչև Հաբոկ և մինչև Հորդանան գետը։ Հիմա խաղաղությամբ այն վերադարձրո՛ւ ինձ, և ես կգնամ»։ Պատգամավորները վերադարձան Հեփթայեի մոտ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ