Մեմփիբոսթեն մինչև գետին խոնարհվեց և ասաց. «Քո ծառան ո՞վ է, որ մի մեռյալ շան վրա, ինչպիսին ես եմ, ուշադրություն ես դարձնում»։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ազայելն ասաց. «Քո ծառան ի՞նչ շուն է, որ այդ բաներն անի»։ Եղիսեեն ասաց. «Տերն ինձ հայտնեց, որ դո՛ւ պիտի թագավորես ասորիների վրա»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ազայելն ասաց. «Ի՞նչ է քո ծառան, որ մի շուն է, որ այդ մեծ բաներն անի»։ Բայց Եղիսեն նրան ասաց. «Տերն ինձ ցույց տվեց, որ դու թագավոր պիտի լինես ասորիների վրա»։ |
Մեմփիբոսթեն մինչև գետին խոնարհվեց և ասաց. «Քո ծառան ո՞վ է, որ մի մեռյալ շան վրա, ինչպիսին ես եմ, ուշադրություն ես դարձնում»։
Տերն ասաց նրան. «Վերադարձի՛ր քո ճանապարհով, գնա՛ Դամասկոսի անապատով, և երբ հասնես, Ազայելին ասորիների թագավոր կօծես,
Նեղություններ խորհեցին. չարիք են գործում իրենց անկողիններում և այգաբացին լույսով նույնն ի կատար են ածում, քանի որ չբարձրացրին իրենց ձեռքերն առ Աստված։
Մի՛ տվեք սրբությունը շներին և մի՛ գցեք ձեր մարգարիտները խոզերի առաջ, որպեսզի ոտնակոխ չանեն դրանք և շրջվելով ձեզ պատառոտեն։
Բայց դուրս պիտի նետվեն շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները և բոլորը, որ սիրում են սուտն ու կեղծիքը։
Այլազգին ասաց Դավթին. «Ինչպես թե, մի՞թե ես շուն եմ, որ ցուպով ու քարերով ես գալիս ինձ վրա»։ Դավիթն ասաց. «Դու շնից էլ վատթար ես»։ Եվ այլազգին իր աստվածներով նզովեց Դավթին