Եղիսեեն գնաց ջրերի ակունքը և այնտեղ աղ գցելով՝ ասաց. «Այսպես է ասում Տերը. “Ես մաքրեցի այս ջրերը, որ դրանցից մահ և անբերրիություն չառաջանան”»։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աստծու մարդը հարցրեց. «Ո՞ւր ընկավ»։ Նա ցույց տվեց տեղը, և Եղիսեեն, մի փայտ կտրելով, այնտեղ գցեց, ու երկաթը ջրի երեսը լողաց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Աստծու մարդն ասաց. «Ո՞ւր ընկավ». և նա տեղը ցույց տվեց նրան։ Եղիսեն մի փայտ կտրեց ու գցեց այնտեղ, և երկաթը լողաց դեպի վեր։ |
Եղիսեեն գնաց ջրերի ակունքը և այնտեղ աղ գցելով՝ ասաց. «Այսպես է ասում Տերը. “Ես մաքրեցի այս ջրերը, որ դրանցից մահ և անբերրիություն չառաջանան”»։
Եղիսեեն ասաց. «Ալյո՛ւր վերցրեք ու լցրե՛ք այդ կաթսայի մեջ»։ Նա ասաց իր սպասավոր Գեեզիին. «Դի՛ր ժողովրդի առջև, որ ուտեն»։ Եվ կաթսայի այդ ճաշը ոչ ոքի չվնասեց։
Եվ ահա երբ նրանցից մեկը գերան էր կտրում, կացինը ջուրն ընկավ։ Նա բացականչելով ասաց. «Օ՜, Տե՛ր, ես այն փոխ էի առել»։
Մովսեսն աղաղակեց առ Աստված, և Տերը նրան մի փայտ ցույց տվեց։ Այն նետեց ջրի մեջ, և ջուրը քաղցրահամ դարձավ։ Այնտեղ Աստված ժողովրդին տվեց օրենք ու պատվիրաններ և այնտեղ էլ փորձության ենթարկեց նրան։