Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

և երբ մտավ Սամարիա, Եղիսեեն ասաց. «Տե՜ր, բա՛ց նրանց աչքերը, որ տեսնեն»։ Եվ Տերը բացեց նրանց աչքերը, ու տեսան, որ իրենք Սամարիայի մեջ են։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ երբ եկան Սամարիա, Եղիսեն ասաց. «Ո՛վ Տեր, բա՛ց սրանց աչքերը, որ տեսնեն». և Տերը բացեց նրանց աչքերը, և նրանք տեսան, որ իրենք ահա Սամարիայում են։

Տես գլուխը



Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:20
6 Խաչաձեւ Հղումներ  

Եղիսեեն աղոթք անելով ասաց. «Տե՜ր, բա՛ց սպասավորիս աչքերը, որ տեսնի»։ Տերը բացեց նրա աչքերը, և նա տեսավ, որ Եղիսեեի շուրջը լեռը լի էր ձիերով ու հրեղեն մարտակառքերով,


Եղիսեեն ասաց թշնամու զորքին. «Այս չէ ճանապարհը, և այս չէ քաղաքը, եկե՛ք իմ հետևից, և ես ձեզ կտանեմ այն մարդու մոտ, որին փնտրում եք»։ Տարավ նրանց Սամարիա


Աստված բացեց Բաղաամի աչքերը, և նա տեսավ, որ Տիրոջ հրեշտակը մերկացրած սուրը ձեռքին կանգնած է ճանապարհի վրա։ Նա, երեսնիվայր ընկնելով, երկրպագեց։


Եվ դժոխքում, մինչ տանջանքների մեջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռվից տեսավ Աբրահամին և Ղազարոսին էլ՝ նրա գրկում հանգչելիս։


Եվ նրանց աչքերը բացվեցին ու ճանաչեցին նրան, իսկ ինքը նրանց աչքին աներևույթ եղավ։