Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ գնանք մինչև Հորդանան գետը և այնտեղ ամեն մեկս մի գերան վերցնի և մեզ համար բնակության տեղ պատրաստենք»։ Եղիսեեն ասաց. «Գնացե՛ք»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թող գնանք մինչև Հորդանան, և ամեն մեկս այնտեղից մի գերան վերցնենք և այնտեղ բնակվելու տեղ շինենք մեզ համար»։ Նա ասաց՝ գնացե՛ք։ |
Սիմոն Պետրոսը նրանց ասաց. «Գնում եմ ձուկ որսալու»։ Նրան ասացին. «Մենք էլ ենք գալիս քեզ հետ»։ Գնացին, նավակ մտան, բայց այդ գիշեր ոչինչ չբռնեցին։
Եվ որովհետև արհեստակից էր, նրանց մոտ մնաց և աշխատում էր, քանի որ արհեստով վրանագործներ էին։
Եղբայրնե՛ր, հիշե՛ք մեր վաստակն ու ջանքը, որ գիշեր-ցերեկ աշխատում էինք՝ ձեզնից որևէ մեկի վրա ծանրություն չլինելու համար, և ձեզ քարոզում էինք Աստծու Ավետարանը։
ոչ էլ որևէ մեկի հացը ձրի կերանք, այլ զօրուգիշեր ճիգ ու ջանքով աշխատում էինք, որպեսզի ձեզնից ոչ մեկի վրա ծանրություն չլինեինք։