Հովսափատն ասաց. «Տիրոջ խոսքը նրա հետ է»։ Իսրայելի արքան, Հուդայի Հովսափատ արքան և Եդովմի արքան եկան նրա մոտ։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նեեմանը եկավ երիվարներով ու մարտակառքերով և կանգնեց Եղիսեեի տան դռանը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նեեմանն իր ձիերով ու կառքով գնաց կանգնեց Եղիսեի տան դռան մոտ։ |
Հովսափատն ասաց. «Տիրոջ խոսքը նրա հետ է»։ Իսրայելի արքան, Հուդայի Հովսափատ արքան և Եդովմի արքան եկան նրա մոտ։
Եղիսեեն մարդ ուղարկեց նրա մոտ և ասաց. «Գնա՛ յոթ անգամ լվացվի՛ր Հորդանան գետում, քո մարմինը կբուժվի, և դու կմաքրվես»։
Երբ Աստծու մարդ Եղիսեեն լսեց, որ Իսրայելի արքան իր հագուստներն է պատառոտել, լուր ուղարկեց նրան՝ ասելով. «Ինչո՞ւ ես պատառոտել քո հագուստները, թող Նեեմանն ինձ մոտ գա և իմանա, որ Իսրայելում մարգարե կա»։
Եղիսեեն ծերերի հետ նստել էր իր տանը։ Արքան մարդ ուղարկեց նրա մոտ, և երբ պատգամավորը նրա մոտ դեռ չէր հասել, Եղիսեեն ասաց ծերերին. «Տեսնո՞ւմ եք, մարդասպանի որդին մարդ է ուղարկել, որ իմ գլուխը կտրի։ Հենց որ հասնի պատգամավորը, դռների մոտ բռնե՛ք նրան։ Չէ՞ որ նրա հետևից լսվում է նրա տիրոջ ոտնաձայնը»։
Քեզ մոտ պիտի գան քեզ նեղողների և զայրացնողների զարհուրած որդիները, քո ոտնահետքերին երկրպագություն պիտի անեն բոլոր նրանք, որոնք զարհուրեցնում էին քեզ, ու դու պիտի կոչվես Տիրոջ՝ Իսրայելի Սրբի քաղաք։