Իսրայելում կթողնես յոթ հազար տղամարդ՝ այնպիսի մարդիկ, որ չեն ծնրադրել Բահաղին և շրթունքներով նրան չեն համբուրել»։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը թող ների քո ծառային հետևյալի համար. երբ իմ տեր արքան մտնի Ռեմանի տունը՝ նրան երկրպագելու, ես էլ ստիպված նրա հետ պիտի երկրպագեմ Ռեմանին, քանի որ արքան հենված է լինում իմ ձեռքին։ Թող Տերը ների քո ծառային այս բանի համար»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թող այս բանը միայն Տերը ների քո ծառային, այսինքն՝ այն, որ երբ իմ տերը Ռեմոնի տուն մտնի այնտեղ երկրպագություն անելու համար ու հենվի իմ ձեռքին, և ես էլ երկրպագեմ Ռեմոնի տանը, այն ժամանակ դրա համար, այսինքն՝ Ռեմոնի տանն իմ երկրպագելու համար, թող Տերը ների քո ծառային»։ |
Իսրայելում կթողնես յոթ հազար տղամարդ՝ այնպիսի մարդիկ, որ չեն ծնրադրել Բահաղին և շրթունքներով նրան չեն համբուրել»։
Տերը նրանց հետ ուխտ էր դրել, պատվիրել ու ասել. «Մի՛ վախեցեք օտար աստվածներից, մի՛ երկրպագեք նրանց, մի՛ պաշտեք նրանց, զոհեր մի՛ մատուցեք նրանց,
Արքան դռան առջև հսկիչ կարգեց այն զորապետին, որի ձեռքին հենվում էր ինքը։ Խռնված ժողովուրդը դռան մոտ այնքան կոխոտեց նրան, որ նա մեռավ, ինչպես ասել էր Աստծու մարդը, երբ որ պատգամավորը նրա մոտ էր եկել։
Այն զորապետը, որի ձեռքին հենվում էր արքան, ասաց Եղիսեեին. «Եթե Տերն անգամ երկնքի սահանքները բացի, մի՞թե այդպիսի բան կարող է լինել»։ Եղիսեեն ասաց. «Քո աչքերով պիտի տեսնես դա, սակայն դու դրանցից չպիտի ուտես»։
Մի՛ երկրպագիր ու մի՛ պաշտիր նման բաների, որովհետև քո Աստվածը ես եմ՝ Տերը, Աստված նախանձախնդիր, ես, որ հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին մինչև երրորդ ու չորրորդ սերունդը, եթե ատում են ինձ,
Այն օրերին ու այն ժամանակ,- ասում է Տերը,- Իսրայելի մոտ անօրենություն պիտի փնտրեն, բայց այլևս այն չի լինելու, պիտի փնտրեն նաև Հուդայի մեղքերը, բայց չեն գտնելու, քանզի ես երկրի վրա քավություն պիտի տամ նրանց անիրավություններին»։
Չլինի թե մտնեք այն մնացած ազգերի մեջ. թող նրանց աստվածների անունները չտրվեն ձեր մեջ, նրանցով չերդվեք, չպաշտեք նրանց և նրանց երկրպագություն չանեք,