Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:39 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա գնաց դաշտ՝ արիովթ քաղելու, գտավ մի վայրի որթ և դրանից մի շալակ լիքը ազոխ քաղեց ու բերեց լցրեց ապուրի կաթսայի մեջ, բայց նա չէր իմանում, թե դա ինչ բույս է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանցից մեկը դաշտ դուրս եկավ՝ կանաչեղեն հավաքելու։ Եվ վայրի որթ գտավ ու նրանից վայրի վարունգ քաղեց՝ շալակը լիքը, և եկավ ու դրանք մանրեց ապուրի կաթսայի մեջ, քանի որ չգիտեին, թե ինչ էր։ |
Տան ներսից կամարները և թևերը երեսապատեց քանդակազարդ եղևնափայտով։ Ամեն ինչ եղևնափայտով էր ծածկված այնպես, որ քար չէր երևում։
իսկ Եղիսեեն վերադարձավ Գաղգաղա։ Երկրում սով էր. մարգարեները նստած էին Եղիսեեի առջև։ Եղիսեեն իր սպասավորին ասաց. «Մեծ կաթսան կրակի՛ն դիր և ապո՛ւր եփիր մարգարեների համար»։
Երբ ճաշը պատրաստ էր, դրեց նրանց առաջ, որ ուտեն։ Երբ նրանք սկսեցին ապուրն ուտել, աղմուկ բարձրացնելով՝ ասացին. «Մահ կա կաթսայի մեջ, ո՜վ Աստծու մարդ»։ Եվ նրանք չկարողացան ուտել։
Ես քեզ տնկեցի իբրև ամբողջովին ազնիվ և պտղաբեր որթատունկ. ինձ համար ինչո՞ւ դառնության փոխվեցիր, ո՛վ դու, օտարացած որթատո՛ւնկ։
Նա պատասխան տվեց նրանց և ասաց. «Ամեն տունկ, որ իմ երկնավոր Հայրը չի տնկել, արմատախիլ կլինի։
Զգո՛ւյշ եղեք, չլինի, թե որևէ մեկը զրկվի Աստծու շնորհից. դառնության արմատը աճելով թող ոչ ոքի նեղություն չտա, և նրանով շատերը չպղծվեն.