Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:40 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

40 Երբ ճաշը պատրաստ էր, դրեց նրանց առաջ, որ ուտեն։ Երբ նրանք սկսեցին ապուրն ուտել, աղմուկ բարձրացնելով՝ ասացին. «Մահ կա կաթսայի մեջ, ո՜վ Աստծու մարդ»։ Եվ նրանք չկարողացան ուտել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

40 Եվ լցրին մարդկանց համար, որ ուտեն։ Եվ երբ այդ ապուրից ուտում էին, գոռալով ասացին. «Մահ կա կաթսայում, ո՛վ Աստծու մարդ», և չկարողացան ուտել։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:40
11 Խաչաձեւ Հղումներ  

ձեռքով օձ կբռնեն, և եթե մահացու որևէ թույն խմեն, չեն վնասվի, հիվանդների վրա ձեռք կդնեն և կբժշկեն»։


Եկան Մեռա, բայց Մեռայում էլ չկարողացան ջուր խմել, որովհետև այն դառն էր։ Այդ պատճառով էլ Մովսեսն այդ վայրն անվանեց Դառնություն [𝕸 Մեռա]։


Արդ, ներե՛ք իմ այս հանցանքը ևս և աղաչե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, որ ինձ ազատի այս մորեխներից»։


Կինն ասաց իր ամուսնուն. «Գիտեմ, որ Աստծու մարդը սուրբ է, և նրա ճանապարհը մեր կողմով է անցնում։


Արքան երրորդ անգամ հիսնապետ ուղարկեց հիսուն հոգով։ Երրորդ հիսնապետը եկավ, Եղիայի առջև ծնկի իջավ և աղաչելով ասաց նրան. «Ո՜վ Աստծու մարդ, բարի՛ աչքով նայիր ինձ ու քո այս հիսուն ծառաներին,


Արքան նորից մի այլ հիսնապետ ուղարկեց նրա մոտ իր հիսուն զինվորներով։ Հիսնապետը եկավ ու ասաց նրան. «Ո՜վ Աստծու մարդ, արքան այսպես է ասում. “Անմիջապես ցա՛ծ իջիր այդտեղից”»։


Այրին ասաց Եղիային. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, ո՜վ Աստծու մարդ, եկել ես ինձ մոտ, որ մեղքե՞րս հիշեցնես ու որդո՞ւս սպանես»։


Այս է այն օրհնությունը, որով Մովսեսը՝ Աստծու մարդը, նախքան մեռնելը օրհնեց Իսրայելի որդիներին՝


Նա մի հիսնապետ հրամանատար ուղարկեց Եղիա մարգարեի մոտ իր հիսուն զինվորներով։ Հիսնապետը եկավ նրա մոտ։ Եղիան նստած էր լեռան գագաթին։ Հիսնապետն ասաց նրան. «Ո՜վ Աստծու մարդ, արքան քեզ կանչում է, իջի՛ր այդտեղից»։


Մի անգամ Հակոբն ապուր էր եփել։ Եսավը դաշտից եկավ քաղցից ուժասպառ և


Նա գնաց դաշտ՝ արիովթ քաղելու, գտավ մի վայրի որթ և դրանից մի շալակ լիքը ազոխ քաղեց ու բերեց լցրեց ապուրի կաթսայի մեջ, բայց նա չէր իմանում, թե դա ինչ բույս է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ