Եվ Իսրայելի ողջ տարածքում գեղեցիկ մի աղջիկ որոնեցին ու գտան սունամցի Աբիսակին ու նրան բերեցին արքայի մոտ։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:36 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եղիսեեն աղաղակեց ու ասաց Գեեզիին. «Այստե՛ղ կանչիր սոմնացի կնոջը»։ Նա կանչեց նրան, և կինը ներս մտավ։ Եղիսեեն ասաց. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա կանչեց Գեեզիին. «Կանչի՛ր այդ սունամացի կնոջը»։ Երբ նա նրան կանչեց, և կինը եկավ նրա մոտ, նա ասաց. «Ա՛ռ քո երեխային»։ |
Եվ Իսրայելի ողջ տարածքում գեղեցիկ մի աղջիկ որոնեցին ու գտան սունամցի Աբիսակին ու նրան բերեցին արքայի մոտ։
Եղիան առավ մանկանը, վերնատնից տուն իջեցրեց նրան, տվեց իր մորը՝ ասելով. «Տե՛ս, որ կենդանի է քո որդին»։
Նա տան մեջ այս ու այն կողմ շրջեց, բարձրացավ երեխայի վրա, յոթ անգամ երեխային ծածկեց իր մարմնով, և երեխան բացեց իր աչքերը։
«Ա՛ռ քո որդուն»։ Կինը մտավ, ընկավ նրա ոտքերին և մինչև գետին խոնարհվեց նրա առաջ։ Նա վերցրեց իր որդուն ու գնաց,
Եղիսեեն, խոսելով այն կնոջ հետ, որի որդուն կենդանացրել էր, ասաց. «Վե՛ր կացեք ու գնացե՛ք դու և քո տնեցիները, պանդո՛ւխտ եղեք այնտեղ, որտեղ կարող եք ապրել, քանզի Տերը սով է ուղարկելու երկրի վրա. դա արդեն եկել է և յոթ տարի է տևելու երկրի վրա»։
կանայք հարության միջոցով վերստացան իրենց մեռելներին, ուրիշները չարչարանքի ենթարկվեցին՝ մերժելով ազատություն ձեռք բերել, որպեսզի հասնեն լավագույն հարության.