Աբրահամը դեմքը խոնարհեց, ծիծաղեց ու ինքն իրեն ասաց. «Կարո՞ղ է հարյուր տարեկան մարդը որդի ունենալ, իննսունամյա Սառան կարո՞ղ է ծնել»։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եղիսեեն ասաց. «Նրան ի՞նչ կարող ենք անել»։ Իր սպասավոր Գեեզին ասաց. «Շատ լավ, չէ՞ որ նա որդի չունի, և նրա ամուսինը ծեր չէ» [𝕸 և Ο΄ ծեր է]։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նա ասաց. «Ուրեմն ի՞նչ պետք է անել նրա համար»։ Եվ Գեեզին ասաց. «Իրավ, ինքը որդի չունի, և մարդն էլ ծեր է»։ |
Աբրահամը դեմքը խոնարհեց, ծիծաղեց ու ինքն իրեն ասաց. «Կարո՞ղ է հարյուր տարեկան մարդը որդի ունենալ, իննսունամյա Սառան կարո՞ղ է ծնել»։
Քանի որ Ռեբեկան ամուլ էր, Իսահակն աղաչում էր Տիրոջը նրա համար։ Աստված լսեց նրան, և նրա կին Ռեբեկան հղիացավ։
Երբ Ռաքելը տեսավ, որ Հակոբի համար որդի չի ծնում, նախանձեց իր քրոջը և Հակոբին ասաց. «Ինձ զավակնե՛ր տուր, այլապես ես կմեռնեմ»։
Եղիսեեն ասաց սպասավորին. «Ասա՛ նրան. “Ահա այս ամենը դու պատրաստել ես մեզ համար։ Ի՞նչ պետք է անել քեզ համար. գուցե արքայի կամ զորքի հրամանատարի մոտ պետք է բարեխոսե՞լ քո մասին”»։ Կինն ասաց. «Ես իմ ժողովրդի մեջ եմ բնակվում»։
Նրանք որդի չունեին, որովհետև Եղիսաբեթը ամուլ էր, և երկուսն էլ արդեն առաջացած տարիքում էին։
Սարաացի մի մարդ կար Դանի ցեղից, նրա անունը Մանովե էր։ Նրա կինը ամուլ էր և զավակ չէր ունենում։
Նա երկու կին ուներ. մեկի անունն էր Աննա, իսկ երկրորդինը՝ Փեննանա։ Փեննանան զավակներ ուներ, իսկ Աննան զավակ չուներ։
Նրա ամուսին Եղկանան ասաց նրան. «Աննա»։ Սա ասաց. «Այստեղ եմ, տե՛ր»։ Եղկանան ասաց նրան. «Ինչո՞ւ ես լալիս, ինչո՞ւ չես ուտում, և ինչո՞ւ է հոգիդ ալեկոծվում, մի՞թե ես քեզ համար տասը զավակից լավ չեմ»։