բացի ընդոծինների սննդից։ Իսկ Օնանը, Եսքողն ու Մամբրեն, որ ինձ հետ էին, թող ստանան իրենց բաժինը»։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եղիսեեն ասաց սպասավորին. «Ասա՛ նրան. “Ահա այս ամենը դու պատրաստել ես մեզ համար։ Ի՞նչ պետք է անել քեզ համար. գուցե արքայի կամ զորքի հրամանատարի մոտ պետք է բարեխոսե՞լ քո մասին”»։ Կինն ասաց. «Ես իմ ժողովրդի մեջ եմ բնակվում»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ծառային ասաց. «Նրան ասա՛. “Ահա այս ամբողջ աշխատանքն արել ես մեզ համար, հիմա ի՞նչ անեմ քեզ համար. թագավորի մոտ գործ ունե՞ս կամ զորագլխի մոտ”»։ Բայց կինն ասաց. «Ես գոհ եմ, որ իմ ժողովրդի մեջ եմ բնակվում»։ |
բացի ընդոծինների սննդից։ Իսկ Օնանը, Եսքողն ու Մամբրեն, որ ինձ հետ էին, թող ստանան իրենց բաժինը»։
«Դուք իմ ոսկորն ու մարմինն եք, ինչո՞ւ եք վերջինը մնում արքային իր տունը հետ բերողների մեջ։
Տերը նրա հեղած անմեղ արյունը նրա գլխին դարձրեց, որովհետև նա սրով սպանել է իրենից ավելի արդար և քաջ երկու մարդկանց, և հայրս նրանց այդ սպանության մասին չգիտեր։ Դրանք էին՝ Ներեի որդի Աբենները, որն Իսրայելի սպարապետն էր, և Հեթերի որդի Ամեսային, որը Հուդայի սպարապետն էր։
ասաց իր սպասավոր Գեեզիին. «Ինձ մո՛տ կանչիր սոմնացի այդ կնոջը»։ Նա կանչեց կնոջը, որը եկավ կանգնեց նրա առջև։
Եղիսեեն ասաց. «Նրան ի՞նչ կարող ենք անել»։ Իր սպասավոր Գեեզին ասաց. «Շատ լավ, չէ՞ որ նա որդի չունի, և նրա ամուսինը ծեր չէ» [𝕸 և Ο΄ ծեր է]։
Եղիսեեն, խոսելով այն կնոջ հետ, որի որդուն կենդանացրել էր, ասաց. «Վե՛ր կացեք ու գնացե՛ք դու և քո տնեցիները, պանդո՛ւխտ եղեք այնտեղ, որտեղ կարող եք ապրել, քանզի Տերը սով է ուղարկելու երկրի վրա. դա արդեն եկել է և յոթ տարի է տևելու երկրի վրա»։
և տեսավ, որ զորքի իշխանները նստած են։ Նա ասաց. «Ո՜վ իշխան, խոսք ունեմ քեզ ասելու»։ Հեուն ասաց. «Մեզնից ո՞ւմ»։ Մարգարեն ասաց. «Քե՛զ, ո՜վ իշխան»։
որպեսզի Տիրոջ անունով ընդունեք նրան, ինչպես վայել է սրբերին, և հոգ տանեք նրան, ինչ կարիքի համար էլ որ դիմի ձեզ. որովհետև նա ևս հոգատար եղավ շատերին և հենց ինձ։
Փողասիրությունը թող տեղ չունենա ձեր մեջ, և ինչ որ ձեռք եք բերել, բավարա՛ր համարեք, քանի որ ինքն իսկ ասաց. «Քեզ չպիտի թողնեմ և ոչ էլ պիտի լքեմ» (Բ Օր. 31.6, Հես. 1.5)։
Անարդար չէ Աստված, որ մոռանա ձեր գործերը և սերը, որ ցույց տվեցիք իր անունով, քանի որ ծառայում էիք սրբերին և ծառայում եք մինչև այժմ։