Եղիսեեն գնաց ջրերի ակունքը և այնտեղ աղ գցելով՝ ասաց. «Այսպես է ասում Տերը. “Ես մաքրեցի այս ջրերը, որ դրանցից մահ և անբերրիություն չառաջանան”»։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովսափատն ասաց. «Տիրոջ խոսքը նրա հետ է»։ Իսրայելի արքան, Հուդայի Հովսափատ արքան և Եդովմի արքան եկան նրա մոտ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հոսափատն ասաց. «Տիրոջ խոսքը կա նրա մոտ»։ Իսրայելի թագավորը, Հոսափատն ու Եդովմի թագավորն իջան նրա մոտ։ |
Եղիսեեն գնաց ջրերի ակունքը և այնտեղ աղ գցելով՝ ասաց. «Այսպես է ասում Տերը. “Ես մաքրեցի այս ջրերը, որ դրանցից մահ և անբերրիություն չառաջանան”»։
Հովսափատն ասաց. «Մի՞թե այստեղ Տիրոջ մի մարգարե չկա, որ նրա միջոցով Տիրոջը հարցնենք»։ Իսրայելի արքայի ծառաներից մեկն ասաց. «Այստեղ է Սափատի որդի Եղիսեեն, որը Եղիայի ձեռքին ջուր էր լցնում»։
Եղիսեեն ասաց Իսրայելի արքային. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, գնա՛ քո հոր ու քո մոր մարգարեների մոտ»։ Իսրայելի արքան նրան ասաց. «Մի՞թե Տերը երեք թագավորներիս կանչեց, որ մեզ հանձնի մովաբացիների ձեռքը»։
Դրանից հետո նա իր ամբողջ բանակով վերադարձավ Եղիսեեի մոտ ու կանգնելով նրա առջև՝ ասաց. «Հիմա համոզվեցի, որ չկա Աստված ամբողջ աշխարհում, այլ միայն՝ Իսրայելում։ Արդ, ընծա՛ ընդունիր քո ծառայից»։
Թագավորները քո խնամակալներն են դառնալու, իսկ նրանց կանայք՝ քո ծծմայրերը, երկրի երեսին քեզ են երկրպագելու և լիզելու քո ոտքերի փոշին. պիտի գիտակցես, որ ես եմ Տերը, ու ինձ ապավինողները չպիտի ամաչեն։
Քեզ մոտ պիտի գան քեզ նեղողների և զայրացնողների զարհուրած որդիները, քո ոտնահետքերին երկրպագություն պիտի անեն բոլոր նրանք, որոնք զարհուրեցնում էին քեզ, ու դու պիտի կոչվես Տիրոջ՝ Իսրայելի Սրբի քաղաք։
Քո և քո ծառաների ու ժողովրդի հանդեպ ի՞նչ մեղք գործեցի,- ասաց Երեմիան Սեդեկիա թագավորին,- որ դու ինձ բանտ ես նստեցրել։
Ահավասիկ ես հանձնում եմ քեզ սատանայի ժողովից եղողներին, որոնք իրենց մասին ասում են, թե հրեաներ են, բայց չեն, և ստում են։ Պիտի այնպես անեմ նրանց, որ գան և երկրպագեն քո ոտքերի առաջ ու իմանան, որ ես սիրեցի քեզ։