Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանց տրված արծաթի հաշիվը չէին պահանջում, որովհետև նրանք ազնվորեն էին աշխատում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց հաշիվ չպահանջեն նրանց ձեռքը տրված արծաթի համար, որովհետև նրանք աշխատում են հավատարմությամբ»։ |
հյուսներին, շինարարներին, ճարտար որմնադիրներին, որպեսզի Տիրոջ տան փլված մասերը նորոգելու համար ատաղձ ու տաշած քարեր գնեն։
Երբ ավարտեցին, արքայի ու Հովիդայեի մոտ բերեցին ավելացած արծաթը, որով Տիրոջ տան համար սպասք, ողջակեզների համար անոթներ և ոսկե ու արծաթե խնկամաններ պատրաստեցին։ Հովիդայեի օրոք միշտ ողջակեզներ էին մատուցում Տիրոջ տանը։
Իմ եղբայր Անանին և պալատի իշխան Անանիային, նշանակեցի Երուսաղեմի վրա, որովհետև նա ճշմարիտ այր էր և շատերից ավելի երկյուղած էր Աստծու նկատմամբ։
Եվ ինչ որ ինձնից լսեցիր բազում վկաների ներկայությամբ, ավանդի՛ր այն հավատարիմ մարդկանց, որոնք ի վիճակի են ուրիշներին էլ ուսուցանել։
Սիրելի՛ս, հավատարմությամբ ես գործում. ինչ անում ես եղբայրների համար, նույնն արա՛ նաև օտարների համար,