Սակայն մարդիկ բարձունքներից չհրաժարվեցին, և ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ ծխում բարձունքներում։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Գնա՛ Քեղկիա քահանայապետի մոտ և նրան ասա՛, որ նա պահապանների՝ ժողովրդից կշռով հավաքած և Տիրոջ տունը բերված արծաթը հաշվի Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Գնա՛ Քեղկիա քահանայապետի մոտ, և թող նա Տիրոջ տան համար բերված արծաթը հաշվի, որը դռան պահապանները հավաքել են ժողովրդից, |
Սակայն մարդիկ բարձունքներից չհրաժարվեցին, և ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ ծխում բարձունքներում։
Եվ Հովասն ասաց քահանաներին. «Ողջ սուրբ արծաթը, որ նվիրվում է Տիրոջ տանը, լինի հաշվառման ենթարկված մարդկանց տուրքը կամ թե սրտի ցանկության նվեր,
կանչեցին Եզեկիային։ Նրանց մոտ եկան Քեղկիայի որդի Եղիակիմը՝ թագավորական տան վերակացուն, Սոմնաս դպրապետը և Ասափի որդի Հովաքը, որ հիշատակելի դեպքերն արձանագրողն էր։
Աստծու տան առաջնորդ Աքիտովբի որդի Մարիովթի որդի Սադովկի որդի Մոսողոմի որդի Քեղկիայի որդի Ազարիան,
Կորխի որդի Աբիսափի որդի Կովրեի որդի Սաղովմն ու նրա հայրական տան եղբայրները՝ կորխացիները ևս սպասավորության գործի վրա էին՝ կատարելով վրանի պահպանությունը. նրանք և իրենց հայրերը Տիրոջ բանակատեղիի մուտքի պահապաններն էին։
Դավթի կարգադրության համաձայն՝ նա հաստատեց քահանաների դասերը՝ ըստ իրենց սպասավորության. ղևտացիները նշանակվեցին իրենց պարտականությունների վրա, որ օրհներգեն ու ծառայեն քահանաների առջև ըստ յուրաքանչյուր օրվա կարգի։ Ըստ իրենց դասերի՝ դռնապաններ կարգվեցին յուրաքանչյուր դռան վրա, քանզի այդպես էր Աստծու մարդու՝ Դավթի ցուցումը։