Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

“Քո որդիները, որոնք քեզնից են ծնվելու, գերի պիտի ընկնեն ու ներքինիներ դառնան Բաբելոնի արքայի տանը”»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ քո որդիներից ոմանց, որոնք քոնն են և ծնվելու են քեզնից, պիտի վերցնեն, և նրանք ներքինիներ պիտի լինեն Բաբելոնի թագավորի պալատում”»։

Տես գլուխը



Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:18
7 Խաչաձեւ Հղումներ  

Այն ժամանակ Հուդայի երկրի արքա Հովաքինը, իր զորականները, մայրը, իշխանները, ներքինիները գնացին բաբելացիների արքայի մոտ, և բաբելացիների արքան իր թագավորության ութերորդ տարում գերեվարեց նրանց։


Նա Հովաքինին, թագավորի մորը, նրա կանանց ու ներքինիներին, երկրի զորավոր մարդկանց Երուսաղեմից գերության տարավ Բաբելոն։


Բռնեցին թագավորին ու բերեցին Բաբելոնի արքայի մոտ՝ Ռեբղաթա, և արքան նրա դատաստանն արեց։


Տերը նրա դեմ հանեց Ասորեստանի արքայի զորքի հրամանատարներին, որոնք բռնեցին Մանասեին, կապանքներով կապեցին ու տարան Բաբելոն։


Այս քաղաքի ամբողջ զորությունը, նրա բոլոր վաստակները, նրա ողջ փառքն ու Հուդայի թագավորի բոլոր գանձերը պիտի տամ իրենց թշնամիների ձեռքը, նրանք պիտի հափշտակեն, վերցնեն դրանք ու տանեն Բաբելոն։


Երկնի՛ր, զորացի՛ր և մոտեցի՛ր, Սիոնի՛ դուստր, ինչպես ծննդկան, որովհետև հիմա պիտի ելնես քաղաքից, և քեզ կբնակեցնեմ դաշտում. կհասնես մինչև Բաբելոն, և Տերը՝ քո Աստվածը, այնտեղից կփրկի քեզ և այնտեղից կազատի քեզ քո թշնամիների ձեռքից։