Երբ Եղիան լսեց Աստծու ասածը, իր կաշվե վերարկուով ծածկեց երեսը, եկավ ու կանգնեց քարայրի տակ։ Եվ ահա մի ձայն ասաց նրան. «Ինչո՞ւ ես այստեղ, Եղիա՛»։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եղիան առավ իր մորթե վերարկուն, ծալեց ու խփեց ջրերին։ Ջրերն իրարից այս ու այն կողմ հեռացան, և նրանք երկուսով անցան ցամաքած տեղով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եղիան վերցրեց իր վերարկուն, ծալեց և զարկեց ջրին. ջուրը բաժանվեց այս կողմ ու այն կողմ, և երկուսն էլ անցան ցամաքով։ |
Երբ Եղիան լսեց Աստծու ասածը, իր կաշվե վերարկուով ծածկեց երեսը, եկավ ու կանգնեց քարայրի տակ։ Եվ ահա մի ձայն ասաց նրան. «Ինչո՞ւ ես այստեղ, Եղիա՛»։
Նա գնաց այնտեղից ու գտավ Սափատի որդի Եղիսեեին, որը տասներկու եզով վար էր անում, և եզները զույգ-զույգ նրա առաջ էին, իսկ ինքը տասներկուերորդ զույգն էր քշում։ Եղիան մոտեցավ և իր կաշվե վերարկուն նետեց Եղիսեեի վրա։
վերցրեց Եղիայի մորթե վերարկուն, որ գցել էր իր վրա, խփեց ջրերին՝ ասելով. «Տե՛ր, Եղիայի Աստված, հիմա որտե՞ղ ես»։ Նա խփեց ջրերին, ջրերն իրարից հեռացան այս ու այն կողմ, և Եղիսեեն անցավ։
Իսկ Իսրայելի որդիներն անցան ծովի միջով, ինչպես ցամաքի վրայով, և ջուրը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էր դարձել։
Տերն անապատ պիտի դարձնի Եգիպտոսի ծովը և սպառնալիքով իր ձեռքը պիտի երկարի Եփրատի վրա և ուժեղ փչելով՝ այն յոթ առուների պիտի վերածի, որպեսզի կոշիկով համարձակ կարողանան անցնել այն։
Հավատո՛վ անցան Կարմիր ծովով, որպես թե ցամաք երկիր լիներ, մինչ եգիպտացիները, նույնը փորձելով, խեղդվեցին։
քարկոծվեցին, սղոցվեցին, փորձության ենթարկվեցին, սրով սպանվելով՝ մեռան, թափառեցին՝ ոչխարների և այծերի մորթիներով ծածկված. ապրեցին կարիքի մեջ, նեղության մեջ, չարչարանքների մեջ
Վեցերորդն իր գավաթից թափեց Եփրատ մեծ գետի վրա, և ցամաքեցին նրա ջրերը, որպեսզի ճանապարհ պատրաստվի Արևելքի թագավորին։
Սավուղը նրան ասաց. «Ի՞նչ նկատեցիր»։ Նա ասաց. «Մի կանգնած մարդ երկրից ելնում էր, և նրա վրա թիկնոց կար»։ Սավուղն իմացավ, որ դա Սամուելն է, և երեսնիվայր ընկավ գետնին ու երկրպագեց նրան։