Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 վերցրեց Եղիայի մորթե վերարկուն, որ գցել էր իր վրա, խփեց ջրերին՝ ասելով. «Տե՛ր, Եղիայի Աստված, հիմա որտե՞ղ ես»։ Նա խփեց ջրերին, ջրերն իրարից հեռացան այս ու այն կողմ, և Եղիսեեն անցավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եվ վերցրեց Եղիայի վերարկուն, որ ընկել էր նրա վրայից, զարկեց ջրին և ասաց. «Որտե՞ղ է Եղիայի Տեր Աստվածը՝ նա ինքը». զարկեց ջրին, և ջրերը բաժանվեցին այս կողմ ու այն կողմ, և Եղիսեն անցավ։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:14
16 Խաչաձեւ Հղումներ  

Նա ձեռքն առավ Եղիայի մորթե վերարկուն, որ գցել էր իր վրա։ Եղիսեեն վերադարձավ, գնաց կանգնեց Հորդանան գետի եզերքին,


Եղիսեեն ասաց Գեեզիին. «Գոտի՛ կապիր մեջքիդ, իմ ցուպը ձե՛ռքդ վերցրու և գնա՛։ Եթե որևէ մեկին հանդիպես, բարև մի՛ տուր, եթե որևէ մեկը քեզ բարև տա, մի՛ պատասխանիր, իմ ցուպը դի՛ր երեխայի երեսին»։


Զարմանքիս մեջ ասացի. «Ամեն մարդ սուտ է»։


Դու ես ինձ հզորացնող Աստվածը. Ինչո՞ւ մոռացար ինձ, Ինչո՞ւ տրտում գնամ իմ թշնամուց նեղվելիս։


Իսրայելի որդիները մտան ծովի մեջ, ինչպես ցամաքի, ու ջուրը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ դարձավ։


Չասացին. “Ո՞ւր է Տերը, որ մեզ հանեց եգիպտացիների երկրից և առաջնորդեց մեզ անապատում, անեզր և անուղի, անջուր և անպտուղ երկրում, մահվան ստվերների մեջ, այն երկրում, որտեղով մարդ չէր անցել, և որտեղ չէր բնակվել մարդու որդին։


Թող աստիճանների և զոհասեղանի միջև քահանաներն ու Տիրոջ պաշտոնյաները լաց լինեն և ասեն. «Խնայի՛ր, Տե՛ր, քո ժողովրդին, և քո ժառանգությունը նախատինքի մի՛ հանձնիր, որ ազգերը տիրեն նրան, որպեսզի հեթանոսների մեջ չասեն. “Ո՞ւր է նրանց Աստվածը”»։


Իսկ նրանք գնացին և ամբողջ աշխարհում քարոզում էին Ավետարանը։ Տերը առաջնորդում էր նրանց և նրանց քարոզչությունը հաստատում հրաշքներով։


Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով հավատում է ինձ, ինքն էլ կանի այն գործերը, որ ես եմ անում, և դրանցից ավելի մեծերը կանի, որովհետև ես Հոր մոտ եմ գնում։


Աստծու զորությամբ բարձրանալով՝ Հորից ընդունեց Սուրբ Հոգին, որ նրան խոստացված էր, այն առատորեն բաշխեց մեզ, ինչպես դուք այժմ տեսնում ու լսում եք.


Գեդեոնը նրան ասաց. «Ներողություն, Տե՛ր իմ, բայց եթե Տերը մեզ հետ է, ինչո՞ւ այս բոլոր չարիքները եկան մեզ վրա, ո՞ւր են նրա բոլոր զարմանահրաշ գործերը, որ պատմեցին մեզ մեր հայրերը՝ ասելով. “Չէ՞ որ Տերը մեզ հանեց Եգիպտոսից”, և հիմա ինչո՞ւ է նա մեզ լքել ու մադիանացիների ձեռքը մատնել»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ