Քաղաքի մարդիկ ասացին Եղիսեեին. «Մեր քաղաքում բնակվելը լավ է, ինչպես որ տեսնում ես, տե՛ր իմ, բայց ջրերը վատ են, իսկ հողը՝ անբերրի»։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եղիսեեն ասաց. «Ինձ մի նոր կո՛ւժ բերեք ու այդտե՛ղ դրեք»։ Բերեցին նրա ուզածը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նա ասաց. «Ինձ մի նոր կո՛ւժ բերեք և մեջը ա՛ղ դրեք»։ Եվ կուժը բերեցին նրա մոտ։ |
Քաղաքի մարդիկ ասացին Եղիսեեին. «Մեր քաղաքում բնակվելը լավ է, ինչպես որ տեսնում ես, տե՛ր իմ, բայց ջրերը վատ են, իսկ հողը՝ անբերրի»։
Եղիսեեն գնաց ջրերի ակունքը և այնտեղ աղ գցելով՝ ասաց. «Այսպես է ասում Տերը. “Ես մաքրեցի այս ջրերը, որ դրանցից մահ և անբերրիություն չառաջանան”»։
Բայց նրա դուրս գալու, ծանծաղելու և հորդելու տեղերում ջրերն առողջարար չեն լինելու, այլ թողնվելու են աղ ունենալու համար։
Նրա համար եմ ես կենդանի,- ասում է Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը,- որ Մովաբը Սոդոմի պես դառնա, և Ամովնի որդիները՝ Գոմորի պես, իսկ Դամասկոսը՝ լքված, ինչպես կալի դեզը, և հավիտյան ավերված։ Իմ ժողովրդի մնացորդները կհափշտակեն նրանց, և իմ ազգի մնացորդները կժառանգեն նրանց»։
Աբիմելեքն այդ ամբողջ օրը պատերազմեց քաղաքի դեմ. նրանք գրավեցին քաղաքը և նրա մեջ եղած ժողովրդին կոտորեցին, քաղաքը կործանեցին և ողջ տարածքում աղ ցանեցին։