Սակայն Տերը՝ Աստված, հանուն Դավթի նկատմամբ ունեցած իր սիրո, Երուսաղեմում թողել էր մի ժառանգ, որպեսզի նրանից հետո նրա որդիները գոյատևեն նրա միջոցով, ու կանգուն պահի Երուսաղեմը,
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ “Այս քաղաքը պիտի հովանավորեմ, որպեսզի այն ազատեմ հանուն ինձ ու իմ ծառա Դավթի”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ “Ես պիտի պաշտպանեմ այս քաղաքը, որ ազատեմ այն Ե՛վ ինձ համար, և՛ իմ ծառա Դավթի համար”»։ |
Սակայն Տերը՝ Աստված, հանուն Դավթի նկատմամբ ունեցած իր սիրո, Երուսաղեմում թողել էր մի ժառանգ, որպեսզի նրանից հետո նրա որդիները գոյատևեն նրա միջոցով, ու կանգուն պահի Երուսաղեմը,
քո կյանքը տասնհինգ տարով պիտի երկարեցնեմ, Ասորեստանի արքայի ձեռքից պիտի փրկեմ քեզ ու քո քաղաքը, պաշտպան պիտի կանգնեմ քո քաղաքին հանուն ինձ և իմ ծառա Դավթի”»։
սակայն Տերը չկամեցավ ոչնչացնել Հուդայի երկիրն իր ծառա Դավթի սիրուն, որովհետև նրան և նրա սերնդին խոստացել էր ճրագ տալ միշտ։
Ինչպես թևածող թռչունները, այդպես էլ Զորությունների Տերը հովանի պիտի լինի Երուսաղեմին, նրա թիկունքին կանգնի, օգնի, փրկի և ապրեցնի։
Ես եմ, ես եմ այն նույնը, որ ջնջում եմ իմ հանդեպ կատարած քո անօրենությունները և քո մեղքերն այլևս չեմ հիշելու։
Իմ անվան համար ես քեզ ցույց տվեցի իմ բարկությունը և իմ փառքը, որ բերել եմ քեզ վրա, որպեսզի քեզ չոչնչացնեմ։
ապա կխափանվի նաև իմ ուխտը, որ կնքել եմ իմ ծառա Դավթի հետ,- նաև իմ պաշտոնյաների՝ ղևտացի քահանաների հետ,- թե՝ չի ունենա նա որդի, որ թագավորի նրա գահի վրա։
ապա Հակոբի և իմ ծառա Դավթի սերունդը կանարգեմ, Աբրահամի, Իսահակի և Հակոբի սերնդի վրա նրա սերնդից իշխան չեմ դնի, սակայն ես նրանց գերյալներին պիտի վերադարձնեմ, պիտի ողորմեմ նրանց»։
Ուստի ասա՛ Իսրայելի տանը. Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ո՛վ տունդ Իսրայելի, ձեզ համար չէ, որ բան անում եմ, այլ հանուն իմ սուրբ անվան, որ պղծեցիք այն ազգերի մեջ, ուր մտաք։
Հուդայի որդիներին, սակայն, կողորմեմ և նրանց կփրկեմ Տիրոջ՝ իրենց Աստծու ձեռքով, բայց չեմ փրկի նրանց ո՛չ աղեղի, ո՛չ սրի և ո՛չ պատերազմի, ո՛չ կառքերի և ո՛չ ձիերի, ո՛չ էլ հեծյալների միջոցով»։
Եվ իմ տան համար պաշտպան կկարգեմ, որպեսզի չանցնի և չդառնա, և նրանց վրա այլևս չի գա, որ հալածի նրանց, քանի որ այժմ տեսա իմ աչքերով։
Սուրբ Հոգին մեր ժառանգության գրավականն է, մինչև որ փրկություն ձեռք բերենք, որպեսզի գովերգենք նրա փառքը։
եթե չլիներ թշնամիների զայրույթը. չլինի թե հակառակորդները երկար ապրեն ու ասեն. “Ոչ թե Տերն արեց այս ամենը, այլ մեր բարձր ձեռքերը”։