Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եզեկիա արքայի թագավորության տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ արքան հարձակվեց Հուդայի պարսպապատ քաղաքների վրա և գրավեց դրանք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եզեկիա թագավորի տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ թագավորը հարձակվեց Հուդայի բոլոր պարսպապատ քաղաքների վրա և վերցրեց դրանք։ |
«Գնա՛ և ասա՛ Եզեկիային, թե այսպես է ասում Տերը՝ քո հայր Դավթի Աստվածը. “Լսեցի քո աղոթքի ձայնը և տեսա քո արցունքները. ահավասիկ քո կյանքի ժամանակի վրա ավելացնում եմ տասնհինգ տարի.
Դրա համար կկոծի և կողբա, մերկ ու բոբիկ կքայլի, կոծ կանի վիշապների նման և կսգա հուշկապարիկների դուստրերի պես,
որովհետև սաստկացան նրա հարվածները, քանի որ հասան մինչև Հուդա և մոտեցան մինչև իմ ժողովրդի դռները և Երուսաղեմ։