Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ձեզ համար գրված կանոնները, դատաստանները, օրենքներն ու պատվիրանները զգուշությա՛մբ գործադրեք։ Մի՛ վախեցեք օտար աստվածներից, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ միշտ պահե՛ք ու կատարե՛ք այն կանոններն ու պատվիրանները և այն օրենքն ու հրամանը, որ գրել է ձեզ համար, և մի՛ պաշտեք ուրիշ աստվածների։ |
Իմ Սողոմոն որդուն բարի սի՛րտ տուր, որ պահի քո պատվիրանները, քո վկայություններն ու քո օրենքները և ավարտին հասցնի քո տան կառուցումը»։
Պահպանե՛ք իմ բոլոր օրենքներն ու իմ բոլոր հրամանները և կատարե՛ք դրանք։ Ես եմ Տերը՝ Աստված”»։
երբ ամբողջ Իսրայելը հավաքվի, Տիրոջ՝ քո Աստծու առջև կանգնելու համար, այն վայրում, որ կընտրի Տերը, այս օրենքները կկարդաք Իսրայելի որդիներին ի լուր,
Մովսեսն այս օրենքների բոլոր խոսքերը գրեց մատյանում, այն տվեց քահանաներին՝ Ղևիի որդիներին, որոնք վերցնում էին Տիրոջ Ուխտի տապանակը, և Իսրայելի որդիների ծերերին։
Տերը այս պատգամները ձեր ժողովրդին տվեց լեռան վրա, որը խավարով, մեգով ու մառախուղով էր պատված, կրակի միջից, բարձր ձայնով։ Ապա ոչինչ չավելացրեց։ Նա դրանք գրեց քարե երկու տախտակների վրա ու տվեց ինձ»։
Դու մնա՛ այստեղ՝ ինձ մոտ, և քեզ կհաղորդեմ այն պատվիրանները, օրենքներն ու կանոնները, որ պիտի սովորեցնես նրանց, և նրանք պիտի գործադրեն այն երկրում, որ ես նրանց տալու եմ իբրև ժառանգություն”։
Հետևե՛ք, որ դրանք գործադրեք այնպես, ինչպես պատվիրել է քեզ Տերը՝ քո Աստվածը։ Չշեղվեք ո՛չ աջ, ո՛չ ձախ։
Գնացե՛ք այն ճանապարհով, որ պատվիրել է ձեզ Տերը՝ մեր Աստվածը, որպեսզի տեղավորի ձեզ ու բարիք գործի ձեզ համար, և դուք երկար ապրեք այն երկրում, որ ստանալու եք իբրև ժառանգություն»։
Եվ ձեզ ասացի. “Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, մի՛ վախեցեք ամորհացիների աստվածներից, որոնց երկրում դուք բնակվում եք նրանց մեջ”, բայց դուք չլսեցիք իմ խոսքը”»։