Նա բարձունքների վրա կառուցեց նաև մեհյաններ և Ղևիի ցեղին չպատկանող մարդկանց քրմեր դարձրեց։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Ասորեստանի արքան հրաման արձակեց ու ասաց. «Այնտե՛ղ տարեք ձեր գերեվարած քահանաներից մեկին, որ գնա այնտեղ բնակվի, սովորեցնի Տիրոջ կրոնը և լուսավորի նրանց այդ երկրի Աստծու օրենքներով»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ասորեստանի թագավորը հրամայեց՝ ասելով. «Այնտե՛ղ ուղարկեք այն քահանաներից մեկին, որոնց դուք գերի եք բերել այնտեղից. թող գնա ու բնակվի այնտեղ և նրանց սովորեցնի այդ երկրի Աստծու օրենքը»։ |
Նա բարձունքների վրա կառուցեց նաև մեհյաններ և Ղևիի ցեղին չպատկանող մարդկանց քրմեր դարձրեց։
Տիրոջ խոսքն ուղղելով զոհասեղանին՝ նա ասաց. «Սեղա՛ն, ո՜վ սեղան, այսպես է ասում Տերը. “Դավթի տանը Հովսիա անունով մի որդի կծնվի, նա քեզ վրա կզոհաբերի մեհյանների քրմերին, որոնք քեզ վրա զոհ են մատուցում, և մարդկանց ոսկորները կայրի քեզ վրա”»։
Եվ ասացին Ասորեստանի արքային. «Այն ազգերը, որոնց փոխադրեցիր և Սամարիայի քաղաքներում բնակեցրիր, չգիտեն այդ երկրի Աստծու կրոնը, և Տերը նրանց վրա առյուծներ ուղարկեց, որոնք ահա հոշոտում են նրանց, որովհետև չգիտեն այդ երկրի Աստծու կրոնը»։
Սամարիայից գերված քահանաներից մեկին տարան, բնակեցրին Բեթելում։ Քահանան լուսավորում էր նրանց և սովորեցնում երկյուղ կրել Տիրոջից։
Հերոբովամն իր պատրաստած պաշտամունքի բարձունքների, կուռքերի, աստվածների ու երինջների վրա քրմեր նշանակեց։
Եվ դու, Եզրա՛ս, որ Աստծու իմաստությունը քո ձեռքում ունես, դպիրներ և դատավորնե՛ր կարգիր, որպեսզի դատեն գետի այն կողմի ողջ ժողովրդին՝ բոլոր նրանց, որոնք գիտեն քո Աստծու օրենքը, իսկ չիմացողին ուսուցանե՛ք։
Միքան ասաց. «Հիմա գիտեմ, որ Տերն ինձ բարիք արեց, քանի որ ղևտացին ինձ համար քահանա եղավ»։ Այն օրերին Իսրայելում թագավոր չկար։