Ադերի որդին նրանց ասաց. «Եթե խաղաղության համար են դուրս եկել, կենդանի՛ բռնեք նրանց, եթե պատերազմի համար են եկել, դարձյա՛լ կենդանի բռնեք»։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ ժամանակ Ամասիան Իսրայելի արքա Հեուի որդի Հովաքազի որդի Հովասի մոտ բանագնաց ուղարկեց՝ ասելով. «Ե՛կ երես երեսի հանդիպենք միմյանց»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ ժամանակ Ամասիան պատգամավորներ ուղարկեց Իսրայելի թագավորի՝ Հեուի որդի Հովաքազի որդի Հովասի մոտ՝ ասելով. «Ե՛կ մի տեղ դեմառդեմ պատերազմենք»։ |
Ադերի որդին նրանց ասաց. «Եթե խաղաղության համար են դուրս եկել, կենդանի՛ բռնեք նրանց, եթե պատերազմի համար են եկել, դարձյա՛լ կենդանի բռնեք»։
Հովասի մնացած պատմությունը, այն ամենը, ինչ նա արել է, Հուդայի արքայի հետ կռվելու ժամանակ նրա ցուցաբերած քաջագործությունները նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։
Ամասիան չանսաց նրան։ Իսրայելի արքա Հովասը պատերազմի ելավ, և Հուդայի երկրի Բեթսամյուս բնակավայրում դեմ դիմաց իրար հանդիպեցին ինքը և Հուդայի արքա Ամասիան։
Երբ Ամասիան եդովմացիներին ջարդելուց հետո վերադարձավ, իր հետ բերեց Սեիրի որդիների աստվածներին և նրանց դարձրեց իր աստվածները, երկրպագեց նրանց, և հենց ինքն էլ նրանց զոհեր էր մատուցում։
Խոսքի իշխանությունն արդարության սկիզբն է, իսկ հակառակությունն ու կռիվը առաջնորդում են չքավորության։
Անզգամի շուրթերը չարիքներ են հասցնում նրան, և նրա հանդուգն բերանը հրավիրում է մահն իր վրա։
Ո՞վ ինձ առաջնորդ կկարգի այս ժողովրդի վրա, որ ես հեռացնեմ Աբիմելեքին, ասեմ նրան. “Զորքերդ հավաքի՛ր և դո՛ւրս եկ իմ դեմ”»։