Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Ամասիան չանսաց նրան։ Իսրայելի արքա Հովասը պատերազմի ելավ, և Հուդայի երկրի Բեթսամյուս բնակավայրում դեմ դիմաց իրար հանդիպեցին ինքը և Հուդայի արքա Ամասիան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Բայց Ամասիան չլսեց։ Եվ Իսրայելի Հովաս թագավորը ելավ վեր, և ինքն ու Հուդայի Ամասիա թագավորը իրար դեմ պատերազմեցին Հուդայի Բեթսամյուսում։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:11
8 Խաչաձեւ Հղումներ  

Հովասի մնացած պատմությունը, այն ամենը, ինչ նա արել է, Հուդայի արքայի հետ կռվելու ժամանակ նրա ցուցաբերած քաջագործությունները նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։


Երբ նա խոսում էր, արքան ասաց նրան. «Մի՞թե քեզ արքայի խորհրդական եմ նշանակել, զգո՛ւյշ եղիր, թե չէ տանջանքի կենթարկվես»։ Մարգարեն նախ լռեց, ապա ասաց. «Գիտեմ, որ Տերը որոշել է քեզ կործանել, որովհետև դու այս բանն արեցիր և չանսացիր իմ խրատներին»։


Ամասիան չլսեց նրան, որովհետև Տերը որոշել էր նրան մատնել Հովասի ձեռքն այն բանի համար, որ հարել էր եդովմացիների աստվածներին։


Ապա Բաաղից շրջվում է Ասարեսի ծովակողմը, դեպի Սեիր լեռը, հյուսիսից անցնում է Հարիմ քաղաքի հետևով, այսինքն՝ Քասղոնով, իջնում է Արեգ քաղաքն ու անցնում հարավ։


Հարովն, Մակդաղիել, Ովրամ, Բեթանաթ և Թասմուս՝ տասնինը քաղաքներ և նրանց ավանները։


Այինը և նրա արվարձանները, Հետտան և նրա արվարձանները, Բեթսամյուսը և նրա արվարձանները՝ ինը քաղաքներ այդ երկու ցեղից։


Բայց ամովնացիների արքան չանսաց Հեփթայեի հղած խոսքերին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ