Դավիթն անվանի դարձավ. երբ նա վերադառնում էր ասորիների դեմ մարտից, Գաբեղեմում տասնութ հազար մարդ կոտորեց։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա տասը հազար եդովմացիների սպանեց Մայիլում, պատերազմով գրավեց Վեմը և այն կոչեց Հեկթովել, ինչպես և կոչվում է մինչև այսօր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա տասը հազար եդովմացիներ սպանեց Աղի ձորում և Սելան առավ պատերազմով ու անունը դրեց Հեկթովել, ինչպես կոչվում է մինչև այսօր։ |
Դավիթն անվանի դարձավ. երբ նա վերադառնում էր ասորիների դեմ մարտից, Գաբեղեմում տասնութ հազար մարդ կոտորեց։
Նա Եդովմի մեջ՝ եդովմացիների երկրի բոլոր տեղերում, բերդապահ զորքեր դրեց, և բոլոր եդովմացիները դարձան արքայի հպատակները։ Տերը հովանավորում էր Դավթին ամենուրեք, ուր էլ որ նա գնում էր։
Եդովմացիներին կոտորեցիր և մտքումդ հպարտացար։ Գոհացի՛ր քո փառքով ու նստի՛ր քո տանը։ Ինչո՞ւ է քո չարությունը քեզ գրգռում. չէ՞ որ կընկնես դու, և քեզ հետ էլ՝ Հուդայի երկիրը»։
Այդ բանը քո գլխին բերեց քո նախատինքը, քո սրտի լրբությունը քեզ ստիպեց ժայռերի մեջ ծակամուտ լինել և խլեց քո բարձրացած բլրի զորությունը, որովհետև եթե արծվի պես բարձրացնես քո բույնը, այնտեղից էլ կիջեցնեմ քեզ,- ասում է Տերը։
Քո սրտի հպարտությունը քեզ բարձրացրեց՝ բնակվելու ժայռերի փոսերում, բարձրացնելու իր բնակավայրը և ասելու իր սրտում. “Ո՞վ ինձ գետին կիջեցնի”»։