Նրանք, ճակատ կազմած, յոթ օր իրար դեմ դիմաց էին, իսկ յոթերորդ օրը պատերազմը բորբոքվեց։ Իսրայելը մեկ օրում հարյուր հազար ասորի հետևակ կոտորեց,
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովաքազի որդի Հովասը ելավ և Ազայելի որդի Ադերի որդուց գրավեց այն քաղաքները, որ նրա հայրը պատերազմով խլել էր իր հոր՝ Հովաքազի ձեռքից։ Հովասը նրան երեք անգամ հաղթեց և վերագրավեց Իսրայելի քաղաքները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հովաքազի որդի Հովասը Ազայելի որդի Բենադադի ձեռքից դարձյալ ետ վերցրեց այն քաղաքները, որ պատերազմի ժամանակ Ազայելը վերցրել էր նրա հոր՝ Հովաքազի ձեռքից։ Հովասը երեք անգամ հարվածեց նրան և ետ վերցրեց Իսրայելի քաղաքները։ |
Նրանք, ճակատ կազմած, յոթ օր իրար դեմ դիմաց էին, իսկ յոթերորդ օրը պատերազմը բորբոքվեց։ Իսրայելը մեկ օրում հարյուր հազար ասորի հետևակ կոտորեց,
Այդ օրերին Տերն սկսեց կոտորել Իսրայելի բոլոր սահմաններում, Ազայելը սկսեց հարվածել նրանց Իսրայելի բոլոր սահմաններում,
Հորդանան գետից արևելք գտնվող ամբողջ Գաղաադի, Գադի, Ռուբենի ու Մանասեի երկրներում, Առնովնի ձորի եզրին գտնվող Արոյերից մինչև Գաղաադ ու Բասան։
Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի դեմ, և Տերը նրանց շարունակ մատնեց ասորիների Ազայել արքայի և Ազայելի որդի Ադերի ձեռքը։
Տերն Իսրայելին փրկիչ տվեց. Իսրայելն ազատվեց ասորիների ձեռքից, և Իսրայելի որդիներն ապրեցին իրենց բնակավայրերում, ինչպես և նախկինում։
Նա Իսրայելի սահմանները՝ Եմաթի մուտքից մինչև Արաբա ծովը վերականգնեց, ինչպես ասել էր Տերը՝ Աստված, իր ծառա գեթաքոբերացի Ամաթ մարգարեի որդի Հովնանի միջոցով,