Տերը կորստյան կմատնի Իսրայելին Հերոբովամի մեղքերի համար, որը մեղանչեց և Իսրայելին էլ մեղանչել տվեց»։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա Տիրոջ առջև չարիք գործեց, ընթացավ Իսրայելին մեղանչել տվող Նաբատի որդի Հերոբովամի մեղքերի հետքերով։ Նա դրանցից չհրաժարվեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա չարիք գործեց Տիրոջ առաջ և գնաց Նաբատի որդի Հերոբովամի մեղքի ետևից, որը մեղանչել էր տվել Իսրայելին, և չհրաժարվեց դրանից։ |
Տերը կորստյան կմատնի Իսրայելին Հերոբովամի մեղքերի համար, որը մեղանչեց և Իսրայելին էլ մեղանչել տվեց»։
Սակայն Հեուն Իսրայելին մեղանչել տվող Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, այսինքն՝ Բեթելի ու Դանի ոսկե երինջներից չհրաժարվեց։
Հուդայի արքա Օքոզիայի որդի Հովասի թագավորության քսաներկուերորդ տարում Իսրայելի վրա Սամարիայում թագավորեց Հեուի որդի Հովաքազը։ Նա թագավորեց տասնյոթ տարի։
Նա չարիք գործեց Տիրոջ առջև, չհրաժարվեց Իսրայելին մեղանչել տվող Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, թաղվեց դրանց մեջ։
Սակայն չհրաժարվեցին Իսրայելին մեղանչել տվող Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, այլ դրանց մեջ ընթացան, փայտե սյունն էլ շարունակում էր պաշտամունքի առարկա մնալ Սամարիայում։
Սակայն նա միացավ Նաբատի որդի Հերոբովամի գործած մեղքերին, որն Իսրայելին մեղանչել էր տվել, և դրանցից չհրաժարվեց։
Եփրեմը զրկեց իր ոսոխին և ոտնակոխ արեց արդարությունը, քանի որ սկսեց սնոտի բաների հետևից գնալ։