Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովասն արդար գտնվեց Տիրոջ առջև այնքան ժամանակ, որ Հովիդայեն դաստիարակում էր նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Միայն թե Բարձր տեղերը չվերացան. ժողովուրդը տակավին զոհ էր մատուցում և խունկ էր ծխում Բարձր տեղերում։ |
Թեև բարձունքների մեհյանները չվերացրեց, սակայն իր ամբողջ կյանքում նրա սիրտն ամբողջովին ուղիղ էր Տիրոջ նկատմամբ։
Հեուի թագավորության յոթերորդ տարում թագավոր դարձավ Հովասը, որը քառասուն տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Սաբիա էր, Բերսաբեե քաղաքից։
սակայն բարձունքների մեհյանները չվերացրեց, և ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ ծխում բարձունքներում։
միայն թե նա բարձունքների մեհյանները չվերացրեց, և ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ ծխում բարձունքներում։ Նա շինեց Տիրոջ տան վերին դուռը։
բայց բարձունքների մեհյանները չվերացրեց, իսկ ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ ծխում բարձունքներում։
Նա վերացրեց պաշտամունքի վայրերը, խորտակեց քարե սյուները, ջարդուփշուր արեց փայտե սյուները, Մովսեսի շինած պղնձե օձը, քանի որ մինչև այդ օրը Իսրայելի որդիները զոհ էին մատուցում նրան և այն կոչում էին Նեեսթան [Օձի պղնձե կուռք]։
Նա հավատարիմ գտնվեց Տիրոջ առջև, գնաց իր նախնի Դավթի ընթացած բոլոր ճանապարհներով, աջ կամ ձախ չխոտորվեց։
Նա Երուսաղեմում բնակվող ժողովրդին կարգադրեց, որ տան քահանաների ու ղևտացիների բաժինը, որպեսզի կարողանան կատարել Տիրոջ տան սպասավորությունը։
Վաղուց խորտակեցիր քո լուծը, խզեցիր քո կապանքներն ու ասացիր. “Չեմ ծառայի, այլ կգնամ բոլոր բարձր բլուրների վրա և բոլոր ստվերախիտ ծառերի տակ և այնտեղ կզեխանամ պոռնկության մեջ”։