Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հարյուրապետներն արեցին այն, ինչ Հովիդայեն՝ իմաստունը, պատվիրել էր. ամեն մեկն առավ իր մարդկանց՝ թե՛ նրանց, որոնք շաբաթ օրը պահպանություն անելու էին կոչված և թե՛ նրանց, որոնք այդ օրը վերջացրել էին իրենց ծառայությունը, և եկավ Հովիդայե քահանայի մոտ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ հարյուրապետներն արեցին այն ամենը, ինչ պատվիրել էր Հովիադա քահանան. յուրաքանչյուրն առավ իր մարդկանց՝ թե՛ շաբաթ օրը պահակության եկողներին և թե՛ շաբաթ օրը պահակությունից գնացողներին, և միասին եկան Հովիադա քահանայի մոտ։

Տես գլուխը



Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:9
4 Խաչաձեւ Հղումներ  

Հովիդայի որդի Բանեան քերեթիների ու փելեթիների ղեկավարն էր։ Դավթի որդիները արքունի իշխաններ [𝕸 քահանաներ] էին։


Յոթերորդ տարում Հովիդայե քահանան Տիրոջ տուն կանչեց հարյուրապետներին, թիկնապահներին ու սուրհանդակ զինվորներին, ու նրանց Տիրոջ անունով երդվեցնելով՝ նրանց ցույց տվեց արքայի որդուն։


Այս Սալոմոթն ու իր եղբայրները վերակացու էին այն բոլոր սրբազան գանձերի վրա, որ նվիրել էին Դավիթը, տոհմերի իշխանները, հարյուրապետները, հազարապետները և զորքի հրամանատարները։


Ղևտացիները և Հուդայի բոլոր բնակիչներն ըստ ամենայնի կատարեցին այն, ինչ Հովիդայե քահանան պատվիրեց. ամեն մեկը վերցրեց իր մարդկանց, թե՛ նրանց, որ սկսում էին շաբաթ օրվա իրենց պաշտամունքը և թե՛ նրանց, որ այդ օրն ավարտում էին այն, քանի որ Հովիդայեն ամենօրյա պաշտամունք կատարող խմբերին չէր արձակել։