բայց Հովրամ արքայի դուստրը՝ Օքոզիայի քույր Հոսաբեեն, Օքոզիայի որդի Հովասին վերցրեց արքայի սպանված որդիների միջից, նրան ու նրա դայակին Գոթողիայից փախցրեց և թաքցրեց ննջասենյակում։ Հովասը փրկվեց։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա վեց տարի նրա հետ Տիրոջ տանը թաքնվեց, երբ Գոթողիան թագավորում էր երկրում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա Տիրոջ տանը նրա հետ թաքնված էր վեց տարի. և Գոթողիան թագավորում էր երկրի վրա։ |
բայց Հովրամ արքայի դուստրը՝ Օքոզիայի քույր Հոսաբեեն, Օքոզիայի որդի Հովասին վերցրեց արքայի սպանված որդիների միջից, նրան ու նրա դայակին Գոթողիայից փախցրեց և թաքցրեց ննջասենյակում։ Հովասը փրկվեց։
Յոթերորդ տարում Հովիդայե քահանան Տիրոջ տուն կանչեց հարյուրապետներին, թիկնապահներին ու սուրհանդակ զինվորներին, ու նրանց Տիրոջ անունով երդվեցնելով՝ նրանց ցույց տվեց արքայի որդուն։
Եվ այժմ մենք երանի ենք տալիս ուրիշներին, և բարեշեն են բոլոր նրանք, որ անօրենություն են գործում և ընդդիմացան Աստծուն ու փրկվեցին”»։
Նա գնաց Եփրա՝ իր հոր տունը, և մի քարի վրա կոտորեց իր եղբայրներին՝ Հերոբոաղի որդիներին՝ յոթանասուն մարդ։ Ողջ մնաց միայն Հովաթամը՝ Հերոբոաղի կրտսեր որդին, որովհետև թաքնվել էր։