Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ օրերին Տերն սկսեց կոտորել Իսրայելի բոլոր սահմաններում, Ազայելը սկսեց հարվածել նրանց Իսրայելի բոլոր սահմաններում, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ օրերից Տերն սկսեց մաս առ մաս կտրել Իսրայելից. Ազայելը հարվածեց Իսրայելին իր բոլոր սահմաններում. |
իսկ մեղքի ու հանցանքի քավության համար ընծայաբերված արծաթը Տիրոջ տուն չէր մտնում, այլ քահանաներին էր տրվում։
Հովաքազի որդի Հովասը ելավ և Ազայելի որդի Ադերի որդուց գրավեց այն քաղաքները, որ նրա հայրը պատերազմով խլել էր իր հոր՝ Հովաքազի ձեռքից։ Հովասը նրան երեք անգամ հաղթեց և վերագրավեց Իսրայելի քաղաքները։
Նա Իսրայելի սահմանները՝ Եմաթի մուտքից մինչև Արաբա ծովը վերականգնեց, ինչպես ասել էր Տերը՝ Աստված, իր ծառա գեթաքոբերացի Ամաթ մարգարեի որդի Հովնանի միջոցով,
Ազայելը հարցրեց. «Ինչո՞ւ ես լալիս, տե՛ր իմ»։ Եղիսեեն ասաց. «Գիտեմ, որ իսրայելացիների դեմ ինչ չարիքներ ես գործելու. նրանց ամրոցները հրով պիտի այրես, քաջ մարդկանց սրով կոտորես, նրանց տղաներին պիտի ոչնչացնես, հղիների փորը պիտի պատռես»։