Հեուն Իսրայելի բոլոր կողմերը մարդ ուղարկեց, Բահաղին պաշտող բոլոր մարդիկ եկան, չներկայացող մարդ չմնաց։ Սրանք մտան Բահաղի մեհյանը, և մեհյանը բերնեբերան լցվեց։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հեուն ասաց հանդերձապետներին. «Հանե՛ք Բահաղին ծառայողների պատմուճանները»։ Եվ նրանք հանեցին նրանց պատմուճանները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հեուն ասաց հանդերձապետին. «Հանդերձնե՛ր հանիր Բահաղի բոլոր պաշտողների համար». և հանդերձներ հանեց նրանց համար։ |
Հեուն Իսրայելի բոլոր կողմերը մարդ ուղարկեց, Բահաղին պաշտող բոլոր մարդիկ եկան, չներկայացող մարդ չմնաց։ Սրանք մտան Բահաղի մեհյանը, և մեհյանը բերնեբերան լցվեց։
Հեուն և Ռեքաբի որդի Հովնադաբը մտան Բահաղի մեհյանը։ Նրանք ասացին Բահաղին պաշտողներին. «Որոնե՛ք և տեսե՛ք, թե արդյոք այստեղ ձեզ հետ չկա՞ն Տիրոջը պաշտողներ, այստեղ միայն Բահաղին ծառայողներ պետք է լինեն»։
Քո եղբայր Ահարոնի համար սրբազան զգեստներ կպատրաստես պատվավոր և փառավոր ծառայության համապատասխան։