Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Հեուն և Ռեքաբի որդի Հովնադաբը մտան Բահաղի մեհյանը։ Նրանք ասացին Բահաղին պաշտողներին. «Որոնե՛ք և տեսե՛ք, թե արդյոք այստեղ ձեզ հետ չկա՞ն Տիրոջը պաշտողներ, այստեղ միայն Բահաղին ծառայողներ պետք է լինեն»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Եվ Հեուն ու Ռեքաբի որդի Հովնադաբը եկան Բահաղի տուն, և նա ասաց Բահաղի պաշտողներին. «Որոնե՛ք և տեսե՛ք, միգուցե Տիրոջ ծառաներից մեկն այստեղ լինի ձեզ հետ. միմիայն Բահաղի պաշտողները պետք է լինեն»։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:23
7 Խաչաձեւ Հղումներ  

Սավուղի որդի Հեբուսթեն ուներ գնդերի երկու զորապետներ, որոնցից մեկի անունն էր Բաանա, իսկ մյուսինը՝ Ռեքաբ, Բենիամինի ցեղից բերովթացի Ռեմոնի որդիները։ Բերովթը Բենիամինի երկրի մասն էր կազմում։


Հեուն ասաց հանդերձապետներին. «Հանե՛ք Բահաղին ծառայողների պատմուճանները»։ Եվ նրանք հանեցին նրանց պատմուճանները։


Հեուն մտավ խունկ ծխելու և ողջակեզներ մատուցելու, իսկ դրսում երեք հարյուր ութսուն մարդ կանգնեցրեց և ասաց նրանց. «Եթե ձեզնից որևէ մեկը կենդանի թողնի նրան, ում ես կհանձնեմ ձեր ձեռքը, իր կյանքով կհատուցի այդ մարդու փոխարեն»։


Նրանք ասացին. «Գինի չենք խմում, որովհետև մեր հայր Հոնադաբը՝ Ռեքաբի որդին, մեզ պատվիրել է ու ասել. “Դուք և ձեր որդիները հավիտյանս գինի մի՛ խմեք,


Թողե՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հունձքը, և հունձքի ժամանակ կասեմ հնձողներին. “Նախ որո՛մը քաղեք և խրձե՛ր կազմեք այրելու համար, ապա ցորենը հավաքե՛ք իմ շտեմարանների մեջ”»։


Մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, որոնք կհավաքեն նրա արքայությունից բոլոր գայթակղեցնողներին և նրանց, ովքեր Օրենքի դեմ են գործում,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ