Հերոբովամ արքան ասաց Աստծու մարդուն. «Աղաչի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, աղոթի՛ր ինձ համար, որ ձեռքս դեպի ինձ դառնա»։ Աստծու մարդն աղաչեց Տիրոջ առաջ, և արքայի ձեռքն առաջվա պես դեպի ինքը եկավ։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արքան երրորդ անգամ հիսնապետ ուղարկեց հիսուն հոգով։ Երրորդ հիսնապետը եկավ, Եղիայի առջև ծնկի իջավ և աղաչելով ասաց նրան. «Ո՜վ Աստծու մարդ, բարի՛ աչքով նայիր ինձ ու քո այս հիսուն ծառաներին, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց նա դարձյալ մի երրորդ հիսնապետ ուղարկեց իր հիսուն մարդկանցով. այդ երրորդ հիսնապետը վեր ելավ, գնաց ու ծնկի իջավ Եղիայի առաջ և աղաչեց նրան ու ասաց. «Ո՛վ մարդ Աստծո, թող իմ հոգին և այս հիսուն ծառաներիդ հոգիները պատվական համարվեն քո աչքին։ |
Հերոբովամ արքան ասաց Աստծու մարդուն. «Աղաչի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, աղոթի՛ր ինձ համար, որ ձեռքս դեպի ինձ դառնա»։ Աստծու մարդն աղաչեց Տիրոջ առաջ, և արքայի ձեռքն առաջվա պես դեպի ինքը եկավ։
Եղիան, պատասխան տալով, նրան ասաց. «Եթե ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի և լափի քեզ ու քո հիսուն զինվորներին»։ Աստծու կրակն իջավ երկնքից ու լափեց նրան ու նրա հիսուն զինվորներին։
քանզի տեսանք, որ կրակ ընկավ երկնքից ու լափեց նախորդ երկու հիսնապետներին ու նրանց հիսունական զինվորներին։ Արդ, բարի՛ աչքով նայիր քո ծառաներին»։
Բայց Տիրոջ ողորմությունը հավիտյանս հավիտենից Իրենից երկյուղածների վրա է, Եվ նրա արդարությունը՝ որդուց որդի։
Եվ քո բոլոր ծառաները պիտի գան ինձ մոտ և երկրպագեն ինձ ու ասեն. “Ելի՛ր դու և քո ողջ ժողովուրդը, որին դու ես առաջնորդում”։ Եվ այդ ժամանակ կելնենք»։ Մովսեսը խիստ զայրացած ելավ փարավոնի մոտից։
Կարող ես անզգամին հարվածել և անարգել ատյանում, սակայն նրա անզգամությունը չես հեռացնի նրանից։
Բայց արեգակի տակ եղած բոլոր բաների մեջ ամենավատն այն է, որ բոլորին էլ նույն դիպվածն է վիճակված։ Քանզի մարդկանց որդիների սրտերը լցվել են չարությամբ, և նրանց ամբողջ կյանքի ընթացքում հոգսն է նրանց սրտերում, որից հետո արդեն իրենք էլ պիտի մեռնեն։
Ինչո՞ւ եք նոր վերքեր հասցնում՝ ավելացնելով անօրենությունները։ Ամեն գլուխ ցավի մեջ է, ամեն սիրտ՝ տրտմության։
Քեզ մոտ պիտի գան քեզ նեղողների և զայրացնողների զարհուրած որդիները, քո ոտնահետքերին երկրպագություն պիտի անեն բոլոր նրանք, որոնք զարհուրեցնում էին քեզ, ու դու պիտի կոչվես Տիրոջ՝ Իսրայելի Սրբի քաղաք։
Չէ՞ որ այդ ամենն իմ ձեռքն արեց, և ամեն ինչ իմն է,- ասում է Տերը.- ու ես ո՞ւմ եմ նայելու, եթե ոչ հեզերին ու խոնարհներին և նրանց, ովքեր դողում են իմ խոսքից։
Տե՛ր, աչքերդ հառած հավատարմությանը՝ տանջեցիր նրանց, բայց նրանք ցավ չզգացին, ոչնչացրիր նրանց, բայց խրատ ընդունել չկամեցան, իրենց երեսներն ապառաժից ավելի կարծրացրին և չուզեցին դարձի գալ։
Ահավասիկ ես հանձնում եմ քեզ սատանայի ժողովից եղողներին, որոնք իրենց մասին ասում են, թե հրեաներ են, բայց չեն, և ստում են։ Պիտի այնպես անեմ նրանց, որ գան և երկրպագեն քո ոտքերի առաջ ու իմանան, որ ես սիրեցի քեզ։
Սավուղն ասաց. «Մեղք եմ գործել։ Վերադարձի՛ր, որդյա՛կ իմ Դավիթ։ Քեզ չար բան չեմ անի այն բանի համար, որ իմ անձն այսօր էլ քո աչքին պատվական է։ Ես անզգամ եմ եղել և խիստ հանցավոր»։