Նրանց աղեղները փշրվեցին, և թուլացան ջլերը նրանց բազուկների Հակոբի հզոր Աստծու օգնությամբ։ Նրանից է Իսրայելի զորությունը՝ քո հոր Աստծուց։
Գործք Առաքելոց 9:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց Սողոսն առավել ևս էր զորանում և նեղն էր դնում Դամասկոսում բնակվող հրեաներին՝ համոզելով, որ սա է Քրիստոսը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց Սողոսն է՛լ ավելի էր զորանում և շփոթեցնում Դամասկոսում բնակվող հրեաներին՝ ապացուցելով, որ սա է Քրիստոսը։ |
Նրանց աղեղները փշրվեցին, և թուլացան ջլերը նրանց բազուկների Հակոբի հզոր Աստծու օգնությամբ։ Նրանից է Իսրայելի զորությունը՝ քո հոր Աստծուց։
որովհետև ես ձեզ բերան և իմաստություն կտամ, որին ձեր բոլոր հակառակորդները չեն կարողանա հակառակվել կամ պատասխան տալ։
Բաց էր անում Սուրբ Գիրքը և նրանց ապացուցում, որ Քրիստոսը պետք է չարչարվեր և մեռելներից հարություն առներ։ Եվ ասում էր. «Նա՛ է Քրիստոսը՝ Հիսուսը, որին ես քարոզում եմ ձեզ»։
Երբ Շիղան և Տիմոթեոսը Մակեդոնիայից եկան, Պողոսը Հոգու կողմից ավելի էր մղվում՝ հրեաներին վկայությամբ փաստելու, որ Հիսուսն է Քրիստոսը։
Որոշակի օրվա համար Պողոսի հետ ժամադրվելուց հետո, նրա բնակարանը եկան բազում մարդիկ, որոնց, առավոտից մինչև երեկո վկայելով, պատմում էր Աստծու արքայությունից և նրանց համոզում Հիսուսի մասին՝ ըստ Մովսեսի օրենքի և մարգարեների։
Նրան լսողներն ամենքն էլ զարմանում էին ու ասում. «Սա չէ՞ր, որ Երուսաղեմում հալածում էր Քրիստոսի անունը կրողներին, և այստեղ էլ նույն բանի համար էր եկել, որպեսզի նրանց կապանքի տակ պահած տանի քահանայապետներին»։
Բայց Բառնաբասը նրան վերցրեց բերեց առաքյալների մոտ ու նրանց պատմեց, թե ինչպես ճանապարհին նա տեսել էր Տիրոջը, խոսել հետը և թե Դամասկոսում էլ Հիսուսի անունով համարձակ քարոզել։
բայց Աստված ընտրեց այն, ինչ այս աշխարհը հիմար է համարում, որպեսզի ամաչեցնի իմաստուններին. Աստված ընտրեց այս աշխարհի տկարներին, որպեսզի ամաչեցնի հզորներին,
Երախտապարտ եմ նրան, ով զորացրեց ինձ մեր Տեր Քրիստոս Հիսուսով, քանի որ վստահելի համարեց ինձ այս սպասավորությանը կարգելու,