Գործք Առաքելոց 8:40 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ Փիլիպպոսը հայտնվեց Ազովտոսում։ Եվ շրջելով ավետարանում էր բոլոր քաղաքներին, մինչև որ հասավ Կեսարիա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Փիլիպպոսը հայտնվեց Ազովտոսում և շրջելով ավետարանում էր բոլոր քաղաքներում, մինչև որ եկավ Կեսարիա։ |
Հաջորդ օրը մտան Կեսարիա։ Կոռնելիոսը նրանց էր սպասում՝ կանչած լինելով իր ազգականներին և մտերիմ բարեկամներին։
Եվ ահա այն պահին երեք մարդ, որ Կեսարիայից ինձ մոտ էին ուղարկված, եկան և կանգնեցին այն տան առաջ, որտեղ ես էի գտնվում։
Իսկ երբ Հերովդեսը նրան փնտրեց ու չգտավ, պահակներին հարցաքննելուց հետո հրամայեց սպանել նրանց։ Ապա Հրեաստանից Կեսարիա իջավ ու այնտեղ էր մնում։
Մեզ հետ եկան նաև կեսարացի մի քանի աշակերտներ, որոնք մեզ տանում էին կիպրացի ոմն Մնասովնի մոտ, որն առաջին իսկ օրերից աշակերտ էր, և որի տանն օթևանելու էինք։
Հաջորդ օրն այնտեղից դուրս գալով՝ եկանք Կեսարիա և մտնելով Փիլիպպոս ավետարանչի՝ յոթ սարկավագներից մեկի տունը, օթևանեցինք նրա մոտ։
Այնուհետև հարյուրապետերից երկուսին իր մոտ կանչեց ու ասաց. «Գիշերվա երրորդ ժամից մինչև Կեսարիա գնալու համար պատրաստե՛ք երկու հարյուր զինվոր, յոթանասուն հեծյալներ և երկու հարյուր նիզակավորներ,
Եվ ութ կամ տասն օրից ոչ ավելի այնտեղ մնալուց հետո եկավ իջավ Կեսարիա, և հաջորդ օրը, ատյան նստելով, հրամայեց, որ Պողոսին բերեն։
Եվ նրանք, վկայություն տալով և Աստծու խոսքը քարոզելով, վերադարձան Երուսաղեմ։ Եվ սամարացիների շատ գյուղերում էին ավետարանում։
նշանների ու հրաշքների զորությամբ, Սուրբ Հոգու զորությամբ։ Այնպես որ Երուսաղեմից սկսած մինչև Լյուրիկացիների կողմերը ավարտին հասցրի Քրիստոսի Ավետարանի քարոզությունը։
և Իսրայելի որդիների ձեռքից Ենակի որդիներ չմնացին, բացի ոմանք Գազայում, Գեթում և Ասեդովթում։