Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 9:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 Սակայն եղբայրները, այս բանն իմանալով, նրան Կեսարիա իջեցրին և ուղարկեցին Տարսոն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 Սակայն եղբայրները, այդ իմանալով, նրան Կեսարիա իջեցրին և ուղարկեցին Տարսոն։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 9:30
11 Խաչաձեւ Հղումներ  

Ապա Բառնաբասը գնաց Տարսոն՝ Սողոսին փնտրելու,


Տերը նրան ասաց. «Ճամփա՛ ընկիր ու գնա՛ այն փողոցով, որ Ուղիղ է կոչվում, և Հուդայի տանը կփնտրես Սողոս անունով տարսոնացուն, որ դեռ աղոթքի մեջ է»։


Իսկ Փիլիպպոսը հայտնվեց Ազովտոսում։ Եվ շրջելով ավետարանում էր բոլոր քաղաքներին, մինչև որ հասավ Կեսարիա։


Հետո եկա Ասորիքի ու Կիլիկիայի կողմերը։


Պողոսին տանողները նրան հասցրին մինչև Աթենք և Շիղային ու Տիմոթեոսին ուղղված պատվեր ստանալով, որ շտապ Պողոսի մոտ գնան, իրենք վերադարձան։


Սակայն եղբայրները գիշերով շտապ դեպի Բերիա ճանապարհ դրեցին Պողոսին և Շիղային, որոնք, երբ տեղ հասան, ուղիղ հրեաների ժողովարան գնացին,


Երբ Հիսուսը Փիլիպպյան Կեսարիայի կողմերը ելավ, հարցրեց աշակերտներին և ասաց. «Մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին, ո՞վ է Մարդու Որդին»։


Երբ ձեզ հալածեն մի քաղաքում, փախե՛ք դեպի մեկ ուրիշը, և եթե ձեզ այնտեղից էլ հալածեն, փախե՛ք դեպի մյուսը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայելի քաղաքները սպառած չեք լինի նախքան Մարդու Որդու գալուստը։


Եվ այդ օրերին եղբայրների միջից ելավ Պետրոսն ու ասաց (այնտեղ մոտ հարյուր քսան հոգու չափ բազմություն կար).


որտեղ և գտանք եղբայրների, որոնք աղաչեցին, որ յոթ օր մնանք իրենց մոտ։ Եվ ապա գնացինք Հռոմ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ