Այն ամենը, ինչ ձեռքիցդ կգա անելու, արա՛ կարողությանդ չափով, որովհետև դժոխքի մեջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կա, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտություն, ո՛չ էլ իմաստություն։
Գործք Առաքելոց 8:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Փիլիպպոսը, առաջ վազելով, լսեց, որ Եսայի մարգարեությունից էր ընթերցում, և հարցրեց. «Հասկանո՞ւմ ես արդյոք այն, ինչ ընթերցում ես»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Փիլիպպոսն առաջ վազելով լսեց, որ Եսայու մարգարեությունից է կարդում, և հարցրեց. «Արդյոք հասկանո՞ւմ ես, թե ինչ ես կարդում»։ |
Այն ամենը, ինչ ձեռքիցդ կգա անելու, արա՛ կարողությանդ չափով, որովհետև դժոխքի մեջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կա, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտություն, ո՛չ էլ իմաստություն։
Ամեն մեկից, ով լսում է արքայության խոսքը և չի հասկանում, չարը գալիս հափշտակում է նրա սրտում սերմանվածը։ Դա այն է, որ ճանապարհի եզրին սերմանվեց։
Իսկ բարեբեր հողի վրա սերմանվածն այն է, որ երբ մեկը լսում է խոսքը և հասկանում է, պտուղ է տալիս. մեկը՝ հարյուր, մեկը՝ վաթսուն, և մեկը՝ երեսուն»։
«Արդ, երբ տեսնեք “ավերածության պղծությունը”, որ տեղադրված կլինի սուրբ վայրում, որի մասին ասված է Դանիել մարգարեի միջոցով (ով կարդում է, թող հասկանա),
«Երբ տեսնեք “ավերածության պղծությունը”՝ տեղադրված այնտեղ, որտեղ չպետք է լիներ (ով կարդում է, թող հասկանա), այն ժամանակ նրանք, ովքեր Հրեաստանում լինեն, թող լեռները փախչեն,
Հիսուսը նրանց ասաց. «Իմ կերակուրն այն է, որ կամքը կատարեմ նրա, ով ինձ ուղարկել է, և կատարեմ նրա գործը։
Քննե՛ք Սուրբ Գիրքը, քանի որ կարծում եք, թե նրանով հավիտենական կյանք կունենաք։ Բայց դա էլ, որով կարծում եք, թե հավիտենական կյանք կունենաք, վկայում է իմ մասին։
Նա վեր կացավ ու գնաց։ Եվ ահա եթովպացի մի ներքինի՝ եթովպացիների կանդակայի, այսինքն՝ թագուհու պաշտոնյաներից մեկը, որ նրա բոլոր գանձերի վերակացուն էր ու Երուսաղեմ երկրպագելու էր եկել,
Իսկ նա պատասխանեց. «Ինչպե՞ս կկարողանամ հասկանալ, եթե մեկն ինձ չառաջնորդի»։ Եվ խնդրեց Փիլիպպոսին, որ բարձրանա ու իր մոտ նստի։
բայց որպեսզի ուրիշներին էլ սովորեցնեմ, նախընտրում եմ եկեղեցու մեջ հինգ խոսք ասել բանականությամբ, քան անթիվ-անհամար խոսքեր՝ լեզվախոսությամբ։
Այստե՛ղ է իմաստությունը։ Միտք ունեցողը թող հաշվի գազանի թիվը, որ մարդու անվան թիվ է, և նրա անվան թիվն այս է՝ վեց հարյուր վաթսունվեց։