Գործք Առաքելոց 7:53 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ դուք, որ հրեշտակների միջոցով ստացաք Օրենքը, բայց այն չպահեցիք»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ դուք, որ օրենքն ստացաք հրեշտակների պատվերով, բայց այն չպահեցիք»։ |
Օրենքը ձեզ Մովսեսը չտվե՞ց, բայց ձեզնից ոչ ոք Օրենքը չի կատարում։ Ինչո՞ւ եք ուզում ինձ սպանել»։
Ա՛յս Մովսեսն է, որ անապատում ժողովրդի և այն հրեշտակի միջև էր, որ Սինա լեռան վրա խոսեց նրա և մեր հայրերի հետ. նա՛ էր, որ կենարար պատգամներ ընդունեց՝ մեզ տալու համար։
Իսկ ինչի՞ համար է Օրենքը։ Օրենքն ավելացվեց հանցանքների պատճառով, մինչև որ գար շառավիղը, որին էր ուղղված խոստումը, և հրեշտակների ձեռքով տրվեց միջնորդի միջոցով։
որովհետև նրանք իսկ, որ թլփատված են, Օրենքը չեն պահում, բայց ուզում են, որ դուք թլփատվեք, որպեսզի ձեր թլփատված լինելով պարծենան։
ասելով. «Տերը եկավ Սինայից և մեզ երևաց Սեիրից։ Նա փութաց Փառանի լեռից դեպի Կադես՝ աջ կողմում ունենալով բյուր հրեշտակների,
Որովհետև, եթե այն խոսքը, որ հրեշտակների միջոցով ասվեց, հաստատուն մնաց, և ամեն հանցանք ու անհնազանդություն արդար պատիժ ստացան,