Եվ ասաց. «Մի՛ մոտեցիր այս տեղին։ Կոշիկներդ հանի՛ր ոտքերիցդ, որովհետև կանգնածդ վայրը սուրբ տեղ է»։
Գործք Առաքելոց 7:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Տերը նրան ասաց. “Ոտքերիդ կոշիկները հանի՛ր, որովհետև այն տեղը, որտեղ կանգնած ես դու, սուրբ հող է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերը նրան ասաց. "Հանի՛ր ոտքերիդ կոշիկները, որովհետև այդ տեղը, որտեղ դու կանգնած ես, սուրբ հող է։ |
Եվ ասաց. «Մի՛ մոտեցիր այս տեղին։ Կոշիկներդ հանի՛ր ոտքերիցդ, որովհետև կանգնածդ վայրը սուրբ տեղ է»։
Բերանովդ մի՛ շտապիր, և սիրտդ ավելորդ տեղը թող չփութա Աստծու առաջ խոսք ասելու. որովհետև Աստված երկնքում է, իսկ դու՝ երկրի վրա. դրա համար էլ քո խոսքերը թող սակավ լինեն։
Ես ձեզ մկրտում եմ ջրով՝ ապաշխարության մկրտությամբ, բայց նա, ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ նրա կոշիկներն անգամ տանելու։ Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով։
Տիրոջ զորավարն ասաց Հեսուին. «Ոտքերիցդ հանի՛ր կոշիկները, որովհետև քո կանգնած տեղը սուրբ է»։ Եվ Հեսուն այդպես արեց։