Դավիթը, ընդառաջ գնալով նրանց, ասաց. «Եթե խաղաղությամբ եք եկել ինձ մոտ, իմ սիրտը ձեզ հետ կլինի, իսկ եթե եկել եք, որ անհավատարմորեն ինձ մատնեք իմ թշնամիների ձեռքը, թող մեր հայրերի Աստված տեսնի ու դատապարտի ձեզ»։
Գործք Առաքելոց 5:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մեր հայրերի Աստվածը հարություն տվեց Հիսուսին, որին դուք սպանեցիք՝ խաչափայտից կախելով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մեր հայրերի Աստվածը հարություն տվեց Հիսուսին, որին դուք փայտից կախելով սպանեցիք։ |
Դավիթը, ընդառաջ գնալով նրանց, ասաց. «Եթե խաղաղությամբ եք եկել ինձ մոտ, իմ սիրտը ձեզ հետ կլինի, իսկ եթե եկել եք, որ անհավատարմորեն ինձ մատնեք իմ թշնամիների ձեռքը, թող մեր հայրերի Աստված տեսնի ու դատապարտի ձեզ»։
Ո՜վ Տեր, մեր հայրերի՝ Աբրահամի, Իսահակի և Իսրայելի՛ Աստված, հավիտյան պահի՛ր այս քո ժողովրդի սրտում ու մտքում և նրանց սրտերը դեպի քե՛զ ուղղիր։
Օրհնյա՜լ է Տերը՝ մեր հայրերի Աստվածը, որ այս դրեց թագավորի սրտում, որպեսզի փառավորի Երուսաղեմում գտնվող Տիրոջ՝ մեր Աստծու անունը։
Եվ մենք վկայում ենք այն ամենի մասին, ինչ արեց նա Հրեաստանում և Երուսաղեմում, և որին սպանեցին՝ խաչափայտից կախելով։
Քանզի Աստված նույնը կատարեց մեզ՝ նրանց որդիների համար՝ հարություն տալով Հիսուսին, ինչպես գրված է երկրորդ Սաղմոսում. “Դու իմ Որդին ես, և ես այսօր ծնեցի քեզ” (Սաղ. 2.7)։
Եվ նա ինձ ասաց. “Մեր հայրերի Աստվածը նախօրոք ընտրեց քեզ, որ ճանաչես նրա կամքը, տեսնես Արդարին ու նրա բերանից լսես ձայնը,
Աստված նախ ձեզ համար հարություն տվեց իր Որդուն և ուղարկեց նրան, որ օրհնի ձեզ՝ յուրաքանչյուրիդ իր չար գործերից հետ դարձնելու համար»։
Քրիստոսը մեզ փրկագնեց Օրենքի անեծքից՝ անեծք դառնալով մեզ համար (որովհետև գրված է. «Անիծյալ լինի նա, ով կախվում է փայտից» (Բ Օր. 21.23)),
Նա մեր մեղքերն իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա, որպեսզի մենք, զերծ լինելով մեղքերից, արդարության կենակից լինենք. նրա վերքերով բժշկվեցիք դուք։